10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Տնտեսական վիճակը ծանրանում է, իշխանությունը մանր-մունր հարցերով է զբաղված. «Փաստ»

«Նախորդ ամիսների համեմատությամբ կորոնավիրուսի համավարակի նոր դեպքերի թիվը սկսել է նվազել, և իշխանությունները փորձում են հանրությանը հավաստիացնել, թե գտնվում ենք համաճարակը հաղթահարելու ճանապարհին։ Այնուամենայնիվ, COVID-19-ի համավարակի լիարժեք հաղթահարման մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ ցանկացած պահի վարակի տարածման տեմպերը կարող են անկանխատեսելի բնույթ ստանալ, հատկապես, որ շուտով կրթական հաստատություններն սկսում են իրենց գործունեությունը։ Թվում […]

Զանգվածային կրճատումներ՝ «Գազպրոմ»-ում․ «Հրապարակ»

«Առաջիկայում Հայաստանի գործազուրկների բանակը կհամալրվի մի քանի հազարով։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում զանգվածային կրճատումներ են։ Ընկերության լրատվականից հստակեցրին․ «Նախատեսվում է շուրջ 1000 աշխատողների կրճատում, որն իրականացվելու է փուլային տարբերակով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների պատշաճ պահպանմամբ: Այդ առումով ընկերության կողմից աշխատանքներ են տարվում կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար»: Կրճատումների պատճառը հաստատված նոր սակագինն է, որն ավելի ցածր […]

Ոչ մի երկրում իշխող ուժը քննադատելու համար չի պախարակում ընդդիմությանը․ «Հրապարակ»

«Աշխարհի դեմոկրատական երկրները քաղաքական պայքարի հստակ համակարգ են ձեւավորել՝ կուսակցությունների միջոցով իշխանության գալու ուղին։ Մեկը կամ մի քանիսը կոալիցիոն կառավարման եղանակով գալիս են իշխանության, մյուսները զբաղեցնում են ընդդիմադիր դաշտն ու պայքարում հաջորդ ընտրություններում հաջողելու համար։ Ընտրությունների միջեւ ընկած ժամանակամիջոցում իշխող քաղաքական ուժը փորձում է լավ կառավարել եւ ընտրողին համոզել, որ լավ է կառավարում երկիրը։ Իսկ […]

Մաշտոցի պուրակի կառուցապատման թույլտվությունը տվել է Հայկ Մարությանը. Փաստինֆո

«Փաստինֆո»-ն գրում է․ «Մաշտոցի պուրակում խնդրահարույց սրճարանի կառուցման թույլտվության համաձայնությունը, տրվել է նոր իշխանությունների օրոք՝  ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանի անմիջական լիազորությամբ։  Այսպես՝ Օգոստոսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում  քաղաքապետը հերքել էր նորակառույց սրճարանի հետ իր մասնակցության փաստը՝ նշելով, թե  «Տաղավարները, որ պետք է կառուցվեին այն ժամանակ, հանրային ճնշմամբ, ուղղակի չթողեցին, որ պարոն Մարգարյանը թույլ տա՝ […]

Ամպագոռգոռ բառեր օգտագործելու փոխարեն փրկեք Սևանը․ Վարագյանը՝ նախարարին

Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սևանի ճահճացման հարցը շարունակում է մնալ անգործության դաշտում 2018-ին Սևանը ծաղկեց 3-րդ անգամ: Առաջին անգամ ծաղկման հետևանքը եղել է ջրի մակարդակի իջեցումը, երկրորդ անգամ՝ ձկնապաշարների ակտիվ սպառումը և հիմա բազմաթիվ պատճառներ էլ ունի: Ոչ մի քայլ չի արվում բուն պատճառի բացահայտման համար: Ես՝ որպես բնապահպան, բազմիցս առաջարկել եմ համալիր […]

Ժամանակին ասում էին` զարկվողը դավաճան է, հիմա պետք է ասել` մոռացողն է դավաճան». Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սերժ Սարգսյանն իսկական պետական գործիչ է, ով ճիշտ պահին խոսել ու լռել գիտի։ Այսօրվա ասուլիսը լուրջ ու ծանրակշիռ գործչի ասուլիս էր, որը դիտելուց հետո միայն մի միտք է տանջում. ինչո՞ւ պիտի իրենց կյանքը պետությանն ու հայրենիքին նվիրված մարդիկ ստիպված լինեն խոսել ու ապացուցել, որ արել են առավելագույնը հանուն […]

Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը Սերժ Սարգսյանին կանխատեսելի խղճուկ էր. Արմեն Աշոտյան

Կանխատեսելի էր ադրբեջանական վայրահաչոցը Սերժ Սարգսյանի ասուլիսին հնչած մի շարք բացահայտումներին եւ կոշտ հայտարարություններին ի պատասխան, Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։  «Ադրբեջանական վերնախավն անգամ այսօր չի կարողանում թաքցնել իր մաղձը ՀՀ երրորդ նախագահի հանդեպ, ում պաշտոնավարման օրոք նրանք ուժգին հարվածներ էին ստանում թե մարտի, թե դիվանագիտական դաշտերում։ Այդպիսի մի հարված էր […]

Գագիկ Խաչատրյանի գործն ուղարկվել է դատարան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գ. Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ […]

Ժամանակ չունենք, ապագա ենք կորցնում. Արթուր Ղազինյան

Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արդեն 30 տարի մենք քննարկում, վերցնում դնում ու վերլուծում ենք անցյալը, փորում ու մեղավոր ենք փնտրում անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, սխալների ու թերությունների համար: Բոլոր նորերը մեղադրում են հներին, բոլոր հները արդարանում և մեղադրում են նորերին: Սա արդեն վերածվում է ռեալիթի շոույի, որտեղ հանդիսատեսը […]

Հարկ եմ համարում ընդգծել, որ ասուլիսը կազմակերպվել և անցկացվել է հանգստի համար նախատեսված բաց տարածքում` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները. Ամրամ Մակինյան

ՀՀ երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։ «Թեև պարզ չէ, թե վարչապետի մամուլի խոսնակի որ գործառույթի մեջ է ներառված այս կամ այն իրողությանն իրավական որակումներ տալը, սակայն, այնուամենայնիվ, անդրադառնալով ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բաց տարածքում դիմակ չկրելու վերաբերյալ հնչեցված` «օրենք է խախտել» գնահատականին, հարկ եմ համարում ընդգծել, որ ասուլիսը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի