27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սխալված չեմ լինի ասել, որ Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկը Ծառուկյանի կամավորական ջոկատի բացակայությունն էր. Փաշինյանը մեղավորներ է փնտրում

Շատ է խոսվում Շուշիի անկման, Շուշիի շուրջ դավադրությունների մասին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Շուշիի անկումից հետո 2 անգամ Շուշին վերադարձնելու փորձ է արվել. մեկը ամբողջությամբ ձախողվել է, մյուսի դեպքում մի ջոկատի հաջողվել է ներս մտնել Շուշի: Փաշինյանի բնորոշմամբ՝ ամբողջ հակասությունները կապվում էին դրա հետ:

«Դավադրությունների մասին խոսակցություններն արդեն քաղաքական մակարդակ են տեղափոխվում: Ինձ ասացին՝ Ծառուկյանը հայտարարել է, որ Շուշիի շուրջ դավադրություն է եղել, որ հոտեմբերի 28-ին, երբ Շուշին դեռ կանգուն էր, ՌԴ-ն պատրաստ է եղել խաղաղապահներ տեղեկայել ԼՂ-ում, բայց չեմ համաձայնել այդ ժամանակ, համաձայնել եմ այն ժամանակ, երբ Շուշին արդեն կորսված է եղել», – մանրամասնեց Փաշինյանը՝ դա անհեթեթություն որակելով:

 

ՀՀ վարչապետը հիշեցրեց՝ հոկտեմբերի 22-ին և 25-ին հարցազրուցներում բարձրաձայնել է, որ կողմ է ռուսական խաղաղապահների տեղակայմանը:

«Եթե դավադրության մասին ենք խոսում, եկեք նաև արձանագրենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, երբ բանտից դուրս եկավ, հայտարարեց, որ կամավորական ջոկատ է կազմելու և անձամբ է գլխավորելու: Հետո տեսանք ռեպորտաժ, վերնագրեր, որ Ծառուկյանը հանդիպել է կամավորականների հետ, տեսանք «նիվաներ», «վիլիսներ» և այլն: Բայց այդպես էլ չտեսանք կամավորական ջոկատ, առավել ևս Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Շուշիի մոտակայքում կռվելիս, գուցե սա է պատճառը, որ Շուշին ընկավ: Գուցե բավարար ռեզերվների դեպքում հնարավոր կլիներ Շուշին պահել: Սխալված չեմ լինի ասել, որ առանցքային պատճառներից մեկը Ծառուկյանի կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտին», – նշեց Փաշինյանը:

Նա նաև բարձրաձայնեց՝ գուցե, այդ ջոկատները ՀՀ-ում գործունեություն ծավալելու համար են ձևավորվել:

«Այդ փաստը պետք է ստուգվի և արժանանա քրեաիրավական գնահատականի, ինչը տեղի կունենա», – խոստացավ Փաշինյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ