16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Արցախյան հարցում Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե ունեցել է նման ծրագիր. Արթուր Վանեցյան

Նիկոլ Փաշինյանի հետ իմ տարաձայնությունը նաև արցախյանի հիմնահարցի հետ է կապված եղել, «Արմյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Դիտարկմանը, թե սոցիալական ցանցերում տեսակետ կա, որ հենց ղարաբաղյան հարցի նման լուծման համար էլ որոշ ուժեր Նիկոլ Փաշինյանին բերել էին իշխանության, Վանեցյանը պատասխանեց.

«Լինելով ԱԱԾ նախկին աշխատակից, եթե չունեմ կոնկրետ փաստեր, որով կարող եմ ապացուցել իմ ասածը, նման ծանր մեղադրանք չեմ կարող առաջադրել որևէ մեկին։ Բայց ստացված տեղեկությունների վերլուծությունը հիմք է տալիս ենթադրելու, որ այո՛, նա ի սկզբանե ունեցել է նման ծրագիր», – ասաց Արթուր Վանեցյանը։

Հարցին, թե ճիշտ է, որ վարչապետը «չատով» է հրահանգներ տալիս նախարարներին, պաշտոնյաներին, նա պատասխանեց.

«Այո՛։ Նա նույնիսկ իր ֆեյսբուքյան գրառումներով հրահանգներ է տալիս իրավապահ մարմիններին այս կամ այն անձի վրա հարուցել քրեական գործ։ Երեկ իր էջում էլի իրավապահ մարմիններին հանձնարարություն էր տվել քրեական գործ հարուցել։ Իմ ունեցած տեղեկություններով, հայտնի ֆեյքային ֆաբրիկայի իրական աշխատակիցների մեջ երեկ եղել է շատ մեծ հիասթափություն»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ