10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինչո՞ւ է ասուլիսը տեղի ունենում «Հարսնաքարում». Սերժ Սարգսյանը պարզաբանում է

Մեզ համար չափազանց կարեւոր հանգամանք է, որպեսզի ապահովվի ձեր եւ մնացածի անվտանգությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է ասուլիսը տեղի ունենում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում։ «Մեր թիմը երբ նախապատրաստվում էր ասուլիսին, շատ մանրամասն քննարկել է նաեւ ասուլիսի անցկացման վայրի հարցը։ Մենք շատ լավ գիտակցում […]

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ներածական խոսքը 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում

  Բարև ձեզ:   Մինչև ձեզ հետաքրքրող հարցերին պատասխանելը, նախ ցանկանում եմ հակիրճ ներածական խոսք ասել և առաջարկում եմ այն կցել նիստի պաշտոնական արձանագրությանը: Առաջին հերթին կասեմ, թե ինչու որոշեցի ընդունել ձեր հրավերը և գալ ու պատասխանել այստեղ հնչեցվելիք ցանկացած հարցի՝ չնայած իմ համախոհներից, քաղաքական թիմի անդամներից, աջակիցներից շատերը խնդրում էին օգտվել չգալու իմ իրավունքից […]

Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-ի երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի […]

Մեկնարկում է «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը

«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խումբը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի հայրենակիցներ, Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքով պայմանավորված ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերները, այդ թվում՝ հարևան Ադրբեջանի և Թուրքիայի ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը, ինչը թելադրում է առավել մեծ պատասխանատվություն՝ ազգային արժեքների պաշտպանության համատեքստում, գիտակցելով, որ երկրի ներքին և արտաքին հիմնախնդիրների լուծման, ինչպես […]

Ինքնասպանության փորձ․ երկու քաղաքացի անցել են Հաղթանակ կամրջի ճաղավանդակը

Օգոստոսի 18-ին ժամը 19։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ երկու քաղաքացի անցել են Հաղթանակ կամրջի ճաղավանդակը և ցանկանում են ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները կանխել են քաղաքացիների (ինքնությունները չի […]

Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում. Սերժ Սարգսյան

Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ադրբեջանի որևէ ղեկավար երբեք կամովին չի համաձայնելու Լեռնային Ղարաբաղի անկախությանը։ ԼՂ հարցում սա է հաջողության չափման միավորը։ Մենք երբեք որևէ հաղթանակ մետրով կամ կիլոմետրով չենք չափել», – հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Մենք ներողություն խնդրելու որևէ առիթ չունենք Ադրբեջանից․ ՀՀ 3-րդ նախագահ

Մենք որևէ ամաչելու արարք չենք արել, որպեսզ ներողություն խնդրենք: Այս մասին Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սսրգսյանը պատասխանելով հարցին, հայտարար օգոստոսի 19-ին, պաշտոնաթողությունից երկու տարի անց առաջին անգամ պաշտոնապես  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր պատասխանը որ՞ն է օրերս BBC-ի «Hard talk» հաղորդմանը վարչապետ […]

«Լուսավոր Հայաստանը» դիմել է Սահմանադրական դատարան

«Լուսավոր Հայաստան» խմբակցություննը դիմել է Սահմանադրական դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։  Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Հավատարիմ լինելով դեռեւս հունիսի 22-ին մեր կողմից արված հայտարարությանը, լինելով իրավական պետություն կառուցելու ջատագով եւ մերժելով ապօրինի եղանակների միջոցով ամեն գնով խնդիրները լուծելու քաղաքականությունը, ինչպես նաեւ իրավական գործընթացներն անհարկի քաղաքականացնելու փորձերը՝ […]

Եթե լինի լայնածավալ պատերազմ, Հայաստանի Հանրապետոթյունը պարտավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Սերժ Սարգսյան

Ես շատ լավ հիշում եմ նախկինում արած իմ բոլոր հայտարարությունները, բայց ես չեմ ասել, թե պատերազմ սկսվելու հենց առաջին օրը ճանաչելու ենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Փառք Աստծո, Ապրիլյան ռազմական գործողությունները տևեցին ընդամենը 4 օր։ Եթե երկարաձգվեին, ապա անպայման մենք ճանաչելու էինք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև ակնհայտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի