02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Մեր ամեն նահատակ նշանակում է, որ այդ հողերը մեր սեփական երկիրն են». Էրդողանը «խոստովանել» է, որ Թուրքիան տարածքային ընդլայնման է ձգտում

Հունական Greek City Times պարբերականն անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանն ու այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս կատարած հայտարարություններից մեկին: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ  նոյեմբերի 1-ին արված խոստովանությամբ Էրդողանը փաստացի հրաժարվել է միջազգային հանրությանը` իր կողմից Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին համոզելու մտքից: Աղբյուրը նկատում է, որ թուրք զինվորականներն ու նրանց աջակցող ջիհադականները […]

Արեւմուտքը փորձում է տարաձայնություններ սերմանել ԵՏՄ-ի, ՇՀԿ-ի եւ ՀԱՊԿ-ի աշխատանքի մեջ․ Նարիշկին

Արեւմուտքն իր սոցիալ-քաղաքական ճգնաժամի ֆոնին փորձում է տարաձայնություններ սերմանել այնպիսի ինտեգրացիոն կազմակերպությունների աշխատանքում, ինչպիսին են Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ), Շանհայյան համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Միջազգային իրավիճակի, միջազգային իրադրության զարգացման ներկայիս ընթացքը հաստատում է այն եզրահանգումների հավաստիությունը, […]

Ադրբեջանի միապետն աստիճանաբար հայտնվում է անելանելի դրության մեջ, և դա շնորհիվ «մեծ եղբոր» անհեռատես գործողությունների. Սենոր Հասրաթյան

ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Չգիտեմ թուրքական սուլթանապետության նորօրյա համիդներն ինչպես, բայց Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ռազմաքաղաքական ղեկավարությունը, հանձին նրա երբեմնի դասալիք միապետի, աստիճանաբար ու հետևողականորեն հայտնվում են անելանելի դրության մեջ: Եվ դա շնորհիվ «մեծ եղբոր» նախաձեռնած անհեռատես գործողությունների: Երևի թե Ալիևը, վատ երազում անգամ, չէր կարող պատկերացնել, որ իրեն […]

Մի խումբ հայ ցուցարարներ փակել են Հոլիվուդյան բուլվարի մի մասը

Մի խումբ հայ ցուցարարներ երկուշաբթի առավոտյան աշխատանքային ժամերին շարունակել են շրջափակել Հայլենդ պողոտայի Հոլիվուդյան բուլվարը: Հոլիվուդյան բողոքի ցույցը սկսվել է կիրակի երեկոյան և շարունակվել հաջորդ օրը: Նրանք պահանջել են բարձրացնել ԼՂ հակամարտության իրազեկվածության մակարդակը, նաև այդ կերպ աջակցում են Հայաստանին:

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1328 դեպք, մահերի թիվն ավելացել է 29-ով

Նոյեմբերի 3-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 94 776 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1328-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 57 599 (+1133) մարդ, այս պահին բուժվում է 35 381-ը (+166): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1796 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1413 (+22), այլ պատճառներով՝ 383 (+7): Մեկ օրում մահացել է 29 մարդ:

Առաջարկում եմ Իսրայելին այդ մարդասիրական օգնությունն ուղարկել ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «The Jerusalem Post»-ին տված հարցազրույցում հասկացրել է, որ Հայաստանն այժմ չի կարող ընդունել Իսրայելի առաջարկած մարդասիրական օգնությունը: «Հումանիտար օգնությունը վարձկաններին զենք վաճառող երկրի՞ց, որն օգտագործում են խաղաղ քաղաքացիական անձանց հարվածելու համար: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին ու ահաբեկիչներին ՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն», – ասել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի