02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ասենք՝ Եվրոպան գնահատական տվեց, հետո՞․ Էրդողանը դրա արդյունքում «Բայրաքթարներն» ու ահաբեկիչներին հավաքելու է, գնա Այա Սոֆիա ապաշխարելո՞ւ

Ցավալիորեն, էլի պատրանքների մեջ ենք՝ «եթե Եվրոպան գնահատական տա Թուրքիայի գործողություններին»․․․ է՜, ասենք՝ գնահատական տվեց, հետո՞․ Էրդողանը դրա արդյունքում «Բայրաքթարներն» ու ահաբեկիչներին հավաքելու է, գնա Այա Սոֆիա ապաշխարելո՞ւ։ Նախ միասնական Եվրոպա չկա, ուստի դրան դիմելն իսկ պատրանք է։ Երկրորդը՝ համատեղ օրակարգ առաջարկեք կոնկրետ եվրոպական երկրների, ասեք՝ ի՞նչ եք ուզում ստանալ և դրա դիմաց ի՞նչ կարող […]

ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում․ Արցախի ՊԲ

Վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա–Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում: Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ: Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ շարունակվում են լրահետախուզման […]

Թշնամին կիրառում է նոր զինատեսակ՝ այրող կասետային զենք

Արցախի Հանրապետության տարածքում  հայտնվել է թշնամական  ուժերի կողմից արձակված  նոր զինատեսակ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը: «Ուսումնասիրությունից պարզվել է, որ այն այրող կասետային զենք է` մոտ 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է  Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։  Այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար»,-ասված է հաղորդագրության […]

Իհարկե, առաջնագծում եղել եմ. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում դժվարացավ կոնկրետացնել՝ երբ է առաջնագիծ մեկնելու ՔՊ ջոկատը: «Շատ բան չեմ կարող ասել՝ նաև անվտանգությունից ելնելով: Բայց անընդհատ մեկնում են: Մեր բարձրաստիճան պաշտոնյաներն առաջին իսկ օրվանից առաջնագծում են. որոշները ծառայութուն են իրականացնում, որոշները՝ տեղում ծանոթանում խնդիրներին և լուծումներ տալիս: Ասեմ ավելին, մեր շատ պաշտոնյաների եղբայրները, երեխաները մարտական […]

«Զինծառայողներ Արամ Զոհրաբյանը, Նվեր Ավանյանը, Արթուր Սարկիսյանը և Արայիկ Հարությունյանը ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել ականանետային դասակի ամբողջ անձնակազմին․․․»

Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զինծառայողներ Արամ Զոհրաբյանը, Նվեր Ավանյանը, Արթուր Սարկիսյանը և Արայիկ Հարությունյանը ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին և, առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, բարեհաջող հետ են վերադարձել»:  

«Մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են։ Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում»․ Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են։ Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում։ Փառք մեր բանակին»։

Նախորդ ամիս պարգևավճարներից չենք հրաժարվել, իսկ ընթացիկ ամսում պարգևավճարներ նախատեսված չեն. ՊԵԿ նախագահ

Պարգևավճարների վրա այդքան կենտրոնանալը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իր ղեկավարած կառույցին հաջորդ տարվա բյուջեով հատկացված գումարի չափին: «Պարգևավճարները համարժեք վարձատրության ապահովմանն ուղղված միջոցներ են, և դրանք պետք է լինեն: Ծրագրով ՊԵԿ-ի համար չափը նախատեսված է, այս պահին թիվը կդժվարանամ ասել», – նշեց Հովհաննիսյանը: Հարցին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի