22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

ԱՄՆ-ն կասեցրել է ռումբերի առաքումը Իսրայել՝ Ռաֆահի պատճառով /Տեսանյութ/

ԱՄՆ-ը դադարեցրել է  ռումբերի առաքումը Իսրայել, քանի որ մտավախություն ուներ, որ նա պատրաստվում է խոշոր ցամաքային գործողություն իրականացնել Գազայի հարավում՝ Ռաֆահում: Բեռը բաղկացած էր շուրջ 907 կգ ռումբերից, CBS News-ին ասել է պաշտոնյան: Իսրայելը «ամբողջությամբ չի անդրադարձել» Ռաֆահում խաղաղ բնակիչների հումանիտար կարիքների վերաբերյալ ԱՄՆ-ի մտահոգություններին: Նշենք, որ Իսրայելի ռմբակոծությունները հատկապես ինտենսիվ են եղել Ռաֆահի շրջակայքում: […]

Ինչով է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ, ում հենց ինքն է նշանակել ԱԱԾ ղեկավար. Հրապարակ

Երեկ Փաշինյանը հիշել էր 2018-ի գաղտնալսման պատմությունը եւ նոր մեղադրանքներ էր հնչեցնում ԱԱԾ նախկին ղեկավարի հասցեին, որոնք մինչ օրս չէին ասվել, որ գաղտնալսման ձայնագրության մի մասն է միայն հրապարակվել, իսկ մնացած մասով Վանեցյանին դարձրել են «օտարերկրյա հատուկ ծառայության ազդեցության գործակալ»: Ապա նրա ընտանեկան թերթը գրեց, թե Վանեցյանը մեկնել է Դուբայ, ընդ որում՝ գրեց այն պահին, […]

Ձյուն է գալիս

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]

Խաբե՞լ են, թե՞ ճնշել. Հրապարակ

«Իշխանությունները ոչ մի միջոց չեն խնայում Կիրանցից սկիզբ առած, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կասեցնելու, հանրային հուզումները հանդարտեցնելու ուղղությամբ։ Կիրանցից ստացվող տեղեկություններից կարելի է հստակ եզրահանգումներ անել, որ Փաշինյանն այդ հարցում Ալիեւի լիարժեք աջակցությունն ունի, եւ նրա խնդրանքով` Կիրանցում սկսված սահմանազատման գործընթացը ժամանակավորապես սառեցվել է, մինչեւ այս շարժման հարցերը լուծեն: Այս օրերին կարողացել […]

Արշակ սրբազանին կանչել են ԱԱԾ. 168.am

Իշխանությունները սկսել են հետապնդումները Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցների և նրանց աջակիցների նկատմամբ: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի թիրախում հոգևորականներն էին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և Վեհափառ Հայրապետը: 168.am-ի տեղեկություններով` օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) է կանչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Ըստ մեր աղբյուրների`իշխանությունների կողմից հետապնդումների պատճառը Արշակ […]

Սրբազանը որեւէ մեկի հետ չի քննարկում. Հրապարակ

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, որ համառորեն չի հրապարակում շարժման քաղաքական պլանը՝ լինելո՞ւ է Փաշինյանի հրաժարականի պահանջ, թե ոչ, ով է վարչապետի իրենց թեկնածուն, պարզվում է` իր հետ քայլող քաղաքական-հասարակական դեմքերի հետ էլ նման քննարկումներ չի ծավալում։ Մեր աղբյուրներն ասում են, որ նա որեւէ ազդեցության չի ենթարկվում եւ որեւէ քաղաքական ուժի, առավել եւս անհատի հետ […]

Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. Հրապարակ

Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ մարզպետները գործի են անցել, վարչական ղեկավարների եւ այլ բանագնացների միջոցով Հայաստանում ապաստանած արցախցիներին սպառնում են՝ մայիսի 9-ին Երեւանում Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից։ Մեզ ասացին, որ երեկ երեկոյան Փարաքարի վարչական ղեկավարի կարգադրությամբ, հավաք է տեղի ունեցել, արցախցիներին զգուշացրել՝ ակտիվություն չդրսեւորել, ասել են՝ լավ է […]

Իրավապահ համակարգում մտավախություններ կան. Ժողովուրդ

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդած շարժման երթը դեպի Երեւան իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել։ Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ մի շարք քրեական վարույթներով անցնող անձանց ներքին կարգով հասկացրել են, որ մի փոքր սպասեն իրենց քրեական վարույթների հարցով, մինչեւ հասկանան՝ երթը գա, հասնի Երեւան, ի՞նչ իրավիճակ է լինելու, որից հետո պարզ […]

Ադրբեջանում առաջարկում են Բաքու հրավիրել Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանցի խորհրդարանականներն առաջարկում են Բաքու հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Միլի մեջլիսի այսօր կայացած լիագումար նիստի ընթացքում այդ գաղափարը հնչեցրեց Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը։ Փոխանցում է «Ազատությունը»։ «Կարելի է Փաշինյանին Բաքու հրավիրել։ Դրա հետ մեկտեղ, Ադրբեջան տանող ճանապարհը պետք է փակ լինի այն բոլոր մարդկանց համար, որոնք մեր քաղաքական թշնամիներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի