12 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արցախը էթնիկ զտման ենթարկվեց աշխարհի աչքի առաջ․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Ո՞ր մարդու իրավունքի պաշտպանության օրն է՝ արհեստակա՞ն
21-րդ դարի այս օրերին, երբ աշխարհը խենթացել է եւ գայլի երախը բաց է, երբ պատերազմներ, արհավիրքներ, բնական եւ մարդածին ցնցումներ են ամբողջ աշխարհում, իսկ երբեմնի միջազգային հեղինակավոր հորջորվող կառույցները լուռ ու անդեմ ոչ մի բանի չեն արձագանքում, առնվազն ծիծաղել են դարձել նույն այդ միջազգային կառույցների կողմից ի լուր աշխարհի նետված իբր կարեւոր օրերը եւ իրադարձությունները։ Օրինակ, այսօր կարեւոր օր է եւ այդ օրը սահմանել է ոչ ավել ոչ պակաս՝ ՄԱԿ-ը։ Հիշեցնեմ՝ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ 1950 թվականին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը, դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։
Համաձայնեք՝ ծիծաղել է, անգամ՝ ողբերգական այս ամենը։Երկակի ստանդարտների ինչպիսի ցուցադրություն։
 Արցախը էթնիկ զտման ենթարկվեց աշխարհի աչքի առաջ, չարաբաստիկ հրահրված 44 օրվա պատերազմում թուրքական բայրաքթարները խաղաղ բնակիչներին ոչնչացրեցին, երբ Բաքվի բանտերում պահվում են հայ մարդիկ, երբ ՀՀ սուվերեն տարածքում թշնամի երկրի զինվորներն են նստել, երբ ադրբեջանն ու թուրքիան հրապարակավ ցուցադրում են իրենց հայատյացությունը, ի՞նչ մարդու իրավունքի մասին է խոսքը, ո՞ր մարդու։
Հիմա, ոնց եք պատկերացնում, աշխարհում կա՞ն մարդու իրավունքներ։Եթե կան՝ ո՞ւմ գրպանում են դրանք ծվարել»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ