29 Հունիսի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Գագիկ Խաչատրյանն առողջական վիճակով պայմանավորված այսօր ի վիճակի չի եղել ներկայանալ դատական նիստին․ նիստը հետաձգվել է

Գագիկ և Կարեն Խաչատրյանների փաստաբան Երեմ Սարգսյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ այսօր նշանակված դատական նիստը, որի ընթացքում դատարանը պետք է լուծեր Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը, հետաձգվել է։ «Գագիկ Խաչատրյանը ցանկություն էր հայտնել նույնպես ներկա գտնվելու դատական նիստին, սակայն առողջական վիճակով պայմանավորված այսօր ի վիճակի չէր ներկայանալ, հետևաբար՝ դիմում ենք ներկայացրել՝ խնդրելով մեկ […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 111 նոր դեպք, մահացել է 8 մարդ

Հայաստանում օգոստոսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 42 936 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 111-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 36 475 (+426) մարդ, այս պահին բուժվում է 5343 մարդ: Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1118 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 858 (+4), այլ պատճառներով՝ 260 (+4): Մեկ օրում մահացել է 8 մարդ:  

Անորոշ և հակասական պետական քաղաքականություն․ «Հրապարակ»

«Մեր պետական քաղաքականության մոտիվներն ու ուղղվածությունը երբեմն միանգամայն անհասկանալի են։ Ոչ միայն անհասկանալի, այլեւ երբեմն անտրամաբանական ու հակասական։ Այդ անտրամաբանականությունը հատկապես զգացվեց քովիդի դեմ պայքարի շրջանում։ Դիմակ ու ձեռնոց կրեք՝ պարտադրեցին մեզ, հետո ձեռնոցի մասին մոռացան, իսկ դիմակի նկատմամբ վերաբերմունքը գրեթե պաշտամունքի հասցվեց։ Հիմա փորձում են դիմակ պարտադրել դպրոցականներին, որոնք պետք է շաբաթը 6 օր […]

Գաղափարախոսական դիվերսիա․ լիբերալիզմի փոխարեն այլանդակություն է մատուցվում․ Ենոքյան

Գաղափարախոսական դիվերսիա, որը հիմա իրականացվում է Հայաստանում։  Խոսքն, այսպես կոչված, Հայաստանի լիբերալ-դեմոկրատական համակարգի մասին է, որը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի օրոք։ Այս մասին գրառում է կատարել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը։   Նա մասնավորապես գրել է․ «Խնդիրն այն է, որ Հայաստանում, իրականում, չկա ո՛չ ժողովրդավարություն, ո՛չ լիբերալիզմ, բայց բոլորիս մատուցվում է, թե Հայաստանը հիմա […]

Պարետատունը մանրամասն հաշվետվություն է պահանջել Արսեն Թորոսյանից․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պարետատունը մանրամասն հաշվետվություն է ուզել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից` պարզելու համար, թե վերջինս ինչպես է ծախսել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հավաքված գումարները, ինչ է արել, եւ ինչ աշխատանքներ են կատարվել: Ընդ որում, պարետատան պահանջած հաշվետվության մեջ պահանջվել է ամեն ինչ մանրամասն նկարագրել, քանի որ արդյունավետության մասով կասկածներ կան։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս հուլիսի […]

Փաշինյանի այցը Դիլիջան անհարմարություն է պատճառել բնակիչներին. «Հրապարակ»

«Անցած հանգստյան օրերը՝ շաբաթ-կիրակին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանյոք հանդերձ անցկացրել է Դիլիջանում: Նա անգամ քաղաքի հայտնի ռեստորաններից մեկից՝ «Պոպոք»-ից, լուսանկար հրապարակեց: Սակայն պարզվում է՝ նրա այցն անհարմարություն է պատճառել քաղաքի բնակիչներին եւ այնտեղ հանգստանալու մեկնած մեր հայրենակիցներին: Ոստիկաններն ամեն քայլափոխի տուգանել են դիմակ չկրող քաղաքացիներին, իսկ տեղացիները մեր լրագրողին վստահեցրել են, որ սովորական օրերին ոստիկանությունն […]

Հայ-ռուսական հարաբերությունները խարխլելու նոր նախաձեռնություն կլինի․ «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կողմից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորելու փաստի հետ կապված ներիշխանական կուլիսներում բավականին լուրջ տարաձայնություններ են եղել, որոնք առկա են մինչ օրս։ Այս հարցում հիմնական քննադատողի դերում է իշխանության արեւմտյան ուղղվածության թեւը, որը բացահայտ դժգոհ է եղել Փաշինյանի այդ քայլից։ Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, այս առումով բավական կոշտ են եղել հատկապես, […]

ՔՊ-ում կարծում են՝ վաղուց հասունացել է Մարությանին փոխելու հարցը․ «Հրապարակ»

«Մարդիկ զարմանում են, թե ինչն է ստիպում վարչապետին «ատամներով» պահել Արայիկ Հարությունյանին, Արսեն Թորոսյանին եւ Հայկ Մարությանին, որոնցից այսքան դժգոհություն կա։ Բանն այն է, որ, մի կողմից, հավատարիմ մարդիկ շատ քիչ են, մյուս կողմից՝ մասնագետները չեն ուզում կապվել իշխանությունների հետ՝ ապագան անորոշ է։ Մի պատճառ էլ կա․ այս կարեւոր ոլորտներում ձախողումները շատ են վնասում իշխանությունների […]

Ներքաղաքական ճղճիմ շահ, դա ոտից գլուխ կեղծիք է․ Շարմազանովը՝ Սամվել Բաբայանի հայտարարության մասին

Սերժ Սարգսյանը բազմիցս նշել է, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների արդյունքում, բայց Արցախի անկախությունը, կարգավիճակը քննարկման ենթակա չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե «իր ձեռքի տակ կան փաստաթղթեր, որոնցով Սերժ Սարգսյանը բանակցել է զիջումների համար, որտեղ շատ պարզ ու […]

Արսեն Թորոսյանը վերացնում է հետքերը. Արթուր Ղազինյան

Մեկ Հայաստան» կուսակցության Նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արսեն Թորոսյանն ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ ենթադրաբար նոր կորոնավիրուսի վերաբերյալ իր կողմից տրամադրված ապատեղեկատվության հետքերը վերացնելու նպատակով: Այդ էջում առկա տեղեկատվության մի մեծ բաժին հիմք է դարձել իմ կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման համար, իսկ քրեական գործի հարուցման պարագայում Արսեն Թորոսյանը անխուսափելիորեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի