18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վարչապետի ավտոշարասյան միջից թիկնապահներն ավտոմատներ են պարզել ժողովրդի կողմը, և եթե մեկը համարձակվեր անգամ ձվով հարվածել Փաշինյանի մեքենային, կրակելու էին

Ընդդիմադիրները երեկ որոշել էին տապալել ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանը՝ փակելով Նիկոլ Փաշինյանի ճանապարհը, բայց «ժողովրդի վարչապետը» նախապես ամեն ինչ պլանավորել էր՝ թիկնապահներ, զենք, զորք։

Հարյուրավոր ոստիկաններ ժամ առաջ փակել էին ճանապարհը, որով պետք է անցներ նա՝ կառավարական առանձնատներից մինչև ԱԺ։ Ապա տեսանյութերից պարզ դարձավ, որ 1 տարի առաջ հեծանիվով աշխատանքի գնացող վարչապետի ավտոշարասյան միջից թիկնապահներն ավտոմատներ են պարզել ժողովրդի կողմը, և եթե մեկը համարձակվեր անգամ ձվով հարվածել Փաշինյանի մեքենային, կրակելու էին։

Հայաստանի որևէ ղեկավար այսքան վախեցած ու պաշտպանված չի շրջել իր կառավարած երկրում, գրում է Հրապարակը։ 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ