10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

«Նիկոլ Փաշինյան, քո տեղը Ադրբեջանում է, դու այնտեղ ավելի մեծ ժողովրդականություն ես վայելում» ․ ցուցարարները ձվեր են նետել Փաշինյանի ավտոշարասյան ուղղությամբ

«Դավաճան հեռացիր», «Նիկոլ Փաշինյան, քո տեղը Ադրբեջանում է, դու այնտեղ ավելի մեծ ժողովրդականություն ես վայելում» վանկարկումներով ցուցարարները ձվեր են նետել  կառավարություն մուտք գործող Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ուղղությամբ:

«Ադրբեջանի ժողովրդի շահերի սպասարկու Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա, որ մենք իրեն ցանկացած քայլափոխի հետապնդելու ենք և հիշեցնենք իր դավաճան էության մասին։ Մեր ընկերների և հայրենակիցների արյունով ձեռք բերածը գրչով վաճառողը տեղ չունի մեր հայրենիքում։ Մեզ ու մեր ընկերներին նույնիսկ թուրքի հրետանու արկերն ու գնդակները չեն կանգնեցրել, ուր մնաց՝ քո ավտոշարասյունով ժողովրդի վրա զենք պարզած մանկլավիկները կանգնեցնեն։ Դավաճա՛ն, հեռացի՛ր»,- նշված է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ֆեյսբուքյան էջում:

 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ