29 Հունիսի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

«Մի տեսակ «ո՞ւմ շունն է» արտահայտությունը էս իշխանության վրա չի գալիս»․ Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալեն Սիմոնյանը շաբաթներ առաջ ԱԺ փոխխոսնակին, մեղմ ասած, ոչ վայել արտահայտություն է արել՝ խախտելով էթիկայի բոլոր կանոնները: Նշվածի վերաբերյալ Լարիսա Մինասյանը դիմում է ուղարկել Արարատ Միրզոյանին՝ խնդրելով ստեղծել էթիկայի հանձնաժողով (Սիմոնյանի արարքին գնահատական տալու համար): Անցել է ավելի քան 10 օր, բայց Ազգային ժողովից խաբար չկա… Ինչո՞ւ. 1. […]

Կորոնավիրուսի դեմ պայքարում Առողջապահության նախարարությունը ծախսել է մոտ 9 մլրդ ՀՀ դրամ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են […]

Գևորգ Մուրադյանն ընտրվել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Գևորգ Մուրադյանն ընտրվել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Իսկ Միքայել Մալխասյանն ընտրվել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի քարտուղար։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:

Թասիբ ունեցեք, ամոթ է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թասիբ ունեցեք,ամոթ է: Ադրբեջանական քարոզչությունն ու Փաշինյանի պատվերով ստեղծված ԱԺ հանձնաժողովի նախագահը նույն կարծիքն են ասում կովկասցի թուրքերի Յաշմա ջոկատի իբր թե հաջողության վերաբերյալ: Թասիբ ունեցեք,ամոթ է: Սա էլ կանցնի ու Հայկը կտապալի ոսոխ Բելին»:

Ես որոշել եմ խոսել ու ներկայացնել՝ ինչ է իրականում տեղի ունեցել 2016 թ. ապրիլին. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ապրիլյան պատերազմի թեմային: Նա գրել է. «Չգիտեմ ձեզ համար ինչպես, բայց իմ ու, երևի թե, շատ-շատերի համար արդեն անտանելի է լսել 2016-ի ապրիլյան քառօրյայի մասին տարբեր շրջանակների կողմից հրապարակավ հնչեցվող մեկնաբանություններն ու եզրահանգումները: Թերևս, առավել շատ անտանելի է նրանց համար, ովքեր այդ օրերին […]

Քաղաքական ամլության երկու տարի…

YerevanToday.am-ը գրում է.  Պարադոքս է. առաջին հայացքից թվում է, թե երկու տարի է, ինչ քաղաքական կյանքը Հայաստանում ինտենսիվ եռուզեռի մեջ է, ավելին՝ եռքից քլթքլթում է, մինչդեռ բովանդակային առումով ամլություն է:  Եթե արտաքին դրսևորումներն ես դիտարկում, իսկապես էլ «իրադարձային հրավառություն» է, է՛լ Երևանի ավագանու արտահերթ ընտրություն, է՛լ ԱԺ արտահերթ ընտրություն, է՛լ դատավորների «վեթինգ», է՛լ «սահմանադրական հանրաքվե», […]

Ադրբեջանի ՊՆ կանխատեսելի բեմադրությունը. Razm.info

Razm.info-ն գրում է․ «Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 23-ին ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել եւ մոլորվել էր, ապա հայտնվել ադրբեջանական կողմում։ Նրան Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է ներկայացնել որպես դիվերսանտ: Այս մասին տեղեկացնում է razm.info կայքը։ Կանխատեսելի էր, որ ադրբեջանական կողմը այս անգամ եւս փորձելու է բեմադրության միջոցով իրենց պնդումների համար ապացուցողական […]

Լրատվամիջոցներին արգելում են լուսաբանել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը

Օգոստոսի 25-ին ժամը 11:00-ից մեկնարկել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, այժմ՝ անդամ Գևորգ Մուրադյանը, համալսարանի մամուլի քարտուղար Գևորգ Էմին-Տերյանի տեղեկացմամբ, հաստատության անվտանգության աշխատակիցներին հանձնարարել է թույլ չտալ լրագրողների մուտքը՝ որպես հիմնավորում ներկայացնելով պարետի այն որոշումը, որ մի տարածքում 40 անձից ավելի գտնվել չի կարող: Նշենք միայն, որ Հոգաբարձուների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի