25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այս մարդն անգամ չի գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել։ Իշխանությունը կորցրել է բոլոր լծակները, և կառավարման խորը ու անհուսալի ճգնաժամի մեջ ենք հայտնվել այսօր․ Հրապարակ

Ժողովուրդն ապրիորի զանգված չէ՝ ժողովուրդը կազմված է կոնկրետ մարդկանցից՝ ինձնից, այն մտա­վորականներից ու քաղաքական գործիչներից, նախկին նախա­գահներից ու կաթողիկոսներից, ԱԺ շենքի մոտ հավաքվածներից, որոնք պահանջում են վարչապե­տի հրաժարականը: Եթե կուզեք իմանալ՝ վերը թվարկված անձինք ավելի շատ իրավունք ունեն ժողո­վուրդ կոչվելու և երկրի ճակատա­գիրը որոշելու, քան այն պողոսներն ու սեռական հայհոյանքներ գրող ֆեյքերը, որոնց նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է՝ կհեռա­նամ, երբ ժողովուրդը պահանջի:

Այս դեմագոգիան, որը շարունակ հնչում է վարչապետ Փաշինյանի խոսքում, օրեցօր ավելի է դժվարանում լսե­լը: Ինչպես կարելի է 5 րոպեանոց խոսքում 500 անգամ օգտագործել «ժողովուրդ» բառը: Երբ հրաժարա­կանի պահանջ ներկայացնողներին վարկաբեկելու համար «ժողովրդին» վախեցնում է ընտրակեղծիքների վերադարձով, նրանց քվեն խլելու վտանգով: Երբ իր բոլոր հանցավոր սխալների, Հայաստանի գլխին պա­տուհասած աղետի մասին խոսում է այնպես, կարծես խոսում է ընդա­մենը կարմիր լույսի տակ փողոցն անցնելու մասին: Երբ կարծում է, թե դեռ կան հարյուրհազարներ, որոնք ոչ մի աղետալի բան չեն տեսնում հազարավոր զոհերի, մեր հայրենի­քի մի մասը թշնամուն հանձնելու, երկրի անվտանգությունն այսքան խոցելի դարձնելու, սահմաններն անպաշտպան թողնելու, ռուսի և ադրբեջանցու առաջ ամոթալի կա­պիտուլյացիայի մեջ:

Ոչ մի աղե­տալի բան չեն տեսնում, որ մեր պետությունը դադարել է լինելուց, իշխանությունը կորցրել է բոլոր լծակները, և կառավարման խորը ու անհուսալի ճգնաժամի մեջ ենք հայտնվել այսօր: Տվյալ պարագա­յում նման խրոխտ և ամբարտավան ելույթն ԱԺ դահլիճում՝ վարչապետի շուրթերից, ուղղակի հրամայական է դարձնում նրա հեռա­ցումը: Այս մարդն անգամ չի գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ