08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Շղթայական աղոթք հանուն Մայր Հայրենիքի եւ նրա պաշտպանների

Տեր Հուսիկ քահանան առաջարկում է այսօր Երեւանի ժամանակով 18:00-ից սկսած -ժամյա #աղոթք սկսենք հանուն մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՒ ԱՅՆ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՄԵՐ ՔԱՋԵՐԻ, շղթայական անդադար աղոթքով հոգեւոր թիկունք կազմենք նրանց, ովքեր իրենց կյանքն են վտանգում հանուն մեզ , որովհետեւ մենք հավատում ենք, որ հաղթությունը Աստծո ձեռքերում է։ Ինչպե՞ս միանալ աղոթքին։  Այս հղման միջոցով (https://docs.google.com/…/19bVWPmenQv1JmSdnh0mJ…/edit…) կգտնեք աղոթքի ժամերը առաջիկա օրվա համար, որպեսզի ամեն […]

Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը. ԱրցախիՊԲ

Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ: Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը: Օգտագործված […]

Օրենսդրական նախագծով Կառավարությանը հնարավորություն տրվեց հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինվորների հիշատակը։ Այնուհետև քննարկեցին Կառավարության կողմից ներկայացրած «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը։ Ներկայացնելով օրենքի նախագիծը, Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ օրենքի նախագծով առաջարկում են պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունների շրջանում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային […]

Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը. Փաշինյան

Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում: Նա ավելացրել է, որ Հայաստանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ կայունության հաստատմանը: «Այո, մեր օրակարգում կա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը: Նաև դիտարկում ենք Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական […]

«Աստված ձեզ պահապան»․ Սեդա Ազնավուրն իր աջակցությունն է հայտնել ռազմաճակատ մեկնող հայերին

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայաստանի ոստիկանությունն ու զինվորականները միանում են։ Բարոյական ոգին բարձր է։ Մենք բոլորս սրտով նրանց հետ ենք և թող Աստված պահապան լինի նրանց»։

«Երևում է՝ արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով «միջանկյալ միջոց» կիրառելու կամքն ու կարողությունն ունի միայն հայկական զինված ուժերը…»

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրել է․ «Երևում է՝ արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով «միջանկյալ միջոց» կիրառելու կամքն ու կարողությունն ունի միայն հայկական զինված ուժերը… Իհարկե, ողջունելի է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացրել այն կիրառել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է […]

«Ասել եմ՝ հա, տղաս, ես քեզ պաշտում եմ, բայց դու պետք է իմանաս, որ Հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան չկա»․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի խորհրդարանի մի քանի կին պատգամավորների: Իր խոսքում Աննա Հակոբյանը նշել է, որ ստեղծված պատերազմական իրավիճակը շատ դժվար է, սակայն  երկու կարծիք լինել չի կարող. անհրաժեշտ է լինել ամուր ու պինդ: «Մենք՝ կանայքս պետք է շատ ամուր լինենք և հաղթահարենք դժվարությունները: Իմ այստեղ գտնվելու ամբողջ իմաստը դա […]

«Ադրբեջանցիները ոչնչացնելուց պակաս ոչինչ չեն անում… Մարդ են ոչնչացնում, ավտո, ամբողջ զորամաս, C-300 ՀՕՊ դիվիզիոն, քաղաք…». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանցիները ոչնչացնելուց պակաս ոչինչ չեն անում, խոցել, շարքից հանել, վնասել չկա, միայն ոչնչացնել: Մարդ են ոչնչացնում, ավտո, ամբողջ զորամաս, C-300 ՀՕՊ դիվիզիոն, քաղաք և այլն: Չգիտեմ դա ախորժակից է թե խելքից»։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի