05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱԳՆ-ում աղմկահարույց ձերբակալություն է սպասվում. Վահագն Մելիքյանը փողով դիվանագետներ է նշանակել, արտահոսքեր կազմակերպել

Mediaport-ի տեղեկություններով՝ Արտաքին գործերի նախարարությունում մեծ սկանդալ է սպասվում: ԱԱԾ-ն նյութեր է նախապատրաստում ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի դեմ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Վահագն Մելիքյանը, օգտագործելով պաշտոնական դիրքը, գումարի դիմաց դիվանագիտական տարբեր պաշտոններում նշանակել է տվել իր թեկնածուներին, ներգրավված է եղել մի շարք կոռուպցիոն գործարքներում: Բացի այդ, պարզվել է, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսում տարբեր նշանակումների, ներքին գործընթացների մասին արտահոսքերը հենց Մելիքյանն է կազմակերպել:

Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու լուրի արտահոսքը ևս Վահագն Մելիքյանն է կազմակերպել հանրային ճնշման տակ Մակուցի նշանակումը կանխելու համար, որպեսզի սեփական թեկնածուին կարողանա անցկացնել: Վահագն Մելիքյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու, որից հետո ԱԱԾ-ն ձերբակալելու է նրան:

Մյուս մանրամասներն՝ առաջիկայում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ