06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Օնիկ Գասպարյանը զիջել է միայն մեկ հարցում. դավաճանից մի քանի օր ավելի շուտ հեռացավ

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանnը գրել է. «Ինձ մոտ համոզմունք կա, որ ՀՀ ԶՈւ-ը հասել են իրենց պահանջին, ինչի մասին մենք կիմանանք երկու օրից։ Օնիկ Գասպարյանը զիջել է միայն մեկ հարցում. դավաճանից մի քանի օր ավելի շուտ հեռացավ։ Հ.Գ. Երեկ Գլխավոր շտաբում տեղի ունեցածը բեմադրություն էր, ռիտուալ` ռազմական և քաղաքական իշխանության միջև ծագած հակամարտությունն այլևս […]

Հրեշավոր մեխանիզմի մի օղակ․ Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Էլինար Վարդանյանի հոդվածը։ Այն ամբողջությամբ՝ ստորև․ «Երեկ հրապարակվեց սկանդալային տեսանյութ, որ բացահայտում է Հայաստանի իրավական համակարգի այլասերումը։ Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում հարուցված քրեական գործի նախաքննությանը, ուղղումներ կատարում որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ։ Ըստ էության Աննա Վարդապետյանը հրահանգավորում է, հանձնարարականներ […]

Առողջապահության նախարարը հաստատում է, որ Մեծամորի դիահերձարանում դեռ պահվում են զոհվածների մարմիններ

Առողջապահության նախարարը հաստատում է, որ Մեծամորի դիահերձարանում դեռ պահվում են զոհվածների մարմիններ։  «Մեծամորում գիտեք, մեր դիահրձարանն է, և դիակները պահպանվում են այնտեղ։ Դրանք հատուկ սառնարաններ են՝ նախատեսված նման դեպքերի համար»,-նշում է Անահիտ Ավանեսյանը՝ միաժամանակ չհստակեցնելով, թե քանի դիակի մասին է խոսքը։

ՀՀ նախագահը վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը

Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Արդարադատության տղան մտքեր է երկնել ԳՇ պետի թեմայով. Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության տղան մտքեր է երկնել ԳՇ պետի թեմայով. Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գրառմանը: Նա, մասնավորապես մի քանի դիտարկում խորհուրդ է ներկայացրել. «1. Մի փորձիր մանուպուլացնել` նախ` այս հարցով ավարտված իրավահարաբերություններ դեռևս չկան, քանի որ վարչական ակտի կատարում ենթադրող մի շարք քայլեր պետք […]

Վազգեն Մանուկյանի գործն ուղարկվել է գլխավոր դատախազություն․ ՔԿ

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հայտնում են քննչական կոմիտեից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված