23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ազգադավ վիժվածքը գերնպատակ էր դրել ամեն կերպ խոչընդոտելու Հանրապետականի մուտքը խորհրդարան․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«2018-ի խայտառակ խորհրդարանական ընտրությունները կեղծված էին, իսկ հակառակ պնդումներ կարող են անել ճղճիմ շահերի եւ մամռակալած անբարոյականության տեր մարդիկ։

Այո, 2018 դավադիր վիժվածքը դեռ ուներ ֆանտաստիկ վարկանիշ, եւ ինչպես ասել եմ դեռ 2018-ի աշնանը, իր ուսապարկն ու սելֆիի ձողն անգամ կհաղթեին։

Նման էյֆորիկ միջավայրն արդեն ապադեմոկրատացրել էր ընտրությունները, քանզի տվյալ մթնոլորտում քաղաքացիները զրկված էին երկարաժամկետ գիտակցված ընտրություն անելու հնարավորությունից։

Քրեական օրինակով ասած, սա նման էր դիմացինին ալկոհոլային թունավորման հասցնելուն եւ այդ իրավիճակում կենակցելուն։ Հենց նման անօգնական վիճակում էր մեր հասարակությունը, եւ նրան քաղաքականապես բռնաբարեցին։

2018-ի ընթացքում կեղծիքներն ու վարչական ռեսուրսը օգտագործվել է հետեւյալ խնդիրները լուծելու համար։

1. Դավաճանական ոհմակի տասնյակ թեկնածուներ ճանաչելի չէին ընտրողների համար։ Նրանց ճնշող մեծամասնության պատկերները, անուն-ազգանունները առ այսօր ոչինչ չեն ասում ժողովրդին։
Իսկ «հայտնի» դարձածներն էլ այդպիսիք են դարձել բազմաթիվ սկանդալների, հիմարությունների եւ անուղեղության հիթ-շքերթում մշտապես զբաղեցված վերին հորիզոնականների շնորհիվ։

Վարչական ռեսուրսը անխնահ կիրառվել է նման «պոլի փայտերին» տասնյակ հազարավոր ձայներ ապահովելու համար (տես՝ ԿԸՀ կայքը)։

2. Ազգադավ վիժվածքը գերնպատակ էր դրել ամեն կերպ խոչընդոտելիւ Հանրապետականի մուտքը խորհրդարան։ Նրա հանձնարարականն էր՝ «ՀՀԿ-ին 1%» կարգախոսը։

Ընտրարշավից առաջ եւ ընթացքում բազում շինծու քրեական գործեր (այդ թվում՝ ինձ վերաբերող), ճնշումներ մեր համակիրների հանդեպ, ակտիվիստների ահաբեկում, հայրենիքը մինչեւ ընտրությունների ավարտը լքելու պահանջներ, հակաքարոզչություն եւ այլն։

Անգամ այդքանից հետո, ձայների խիստ կասկածելի հաշվարկի արդյունքում մենք միայն պաշտոնապես շուրջ 60 000 քվե ստացանք, 4.8 %։ Իսկ իրականության մեջ՝ 90 000-ից ավել։

Հ.Գ. 2018-ի խայտառակ ընտրությունների մասին բարձրաձայնել են անգամ դավադիր վիժվածքի երբեմնի դաշնակիցները»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ