Գնում ենք Կարեւոր հանդիպման. Բագրատ Սրբազանը սկսեց /Ուղիղ/

Հանրության մեջ տարբեր հարցումներով ամենատխրահռչակ պատգամավորներից Անդրանիկ Քոչարյանը 2021 թվականի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրվել է ԱԺ պատգամավոր, դարձել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Անդրանիկ Քոչարյանը մինչ 2018 թվականի հեղափոխությունը անվտանգության հարցերով փորձագետ է եղել տարբեր կազմակերպություններում։ Սակայն, հարկ է նշել, որ դեռ 1990-ականներից իշխանության տարբեր շարքերում եւս գործունեություն ծավալել է։ […]
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 4-ին, 7-8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 4-6-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ևս 4-ի և 7-8-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ […]
Նախորդ համարում մենք տեղեկացրել էինք, որ Հայաստանը մերժել է Ռուսաստանի Դաշնության կողմից այնպիսի աջակցությունը, որը կարող է ենթադրել ռուսական կողմի անմիջական ներկայություն հեղեղումներից տուժած աղետի գոտում: Այդուամենայնիվ, ինչպես տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հետևանքների վերացմանը միանգամից միացել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, Հայաստանի իշխանություններին փոխանցել է անհրաժեշտ սարքավորումներ: Նա նաև նշել է, […]
Կիրանցում իրականացրած սահմանազատման արդյունքում ադրբեջանցիներին անցած երկու տներից մեկի սեփականատերը՝ Մհերը, երեկվանից սկսել է իր տան քանդման աշխատանքները։ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը մեզ բացատրեց` մարդիկ չեն ուզում իրենց տարիներով ստեղծածը թողնել ադրբեջանցիներին: «Մի տունն էլ Խանումինն է, բայց ինքը դեռ չի քանդում, չգիտեմ՝ ինչի չի քանդում․․․ երեւի ինքն էլ կսկսի առաջիկա օրերին»,- ասաց Շահինյանը: […]
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը էլեկտրոնային աճուրդի գնման եղանակով ձեռք է բերել 5 շարժական անիվներով աթոռ, որի արժեքը կազմել է 1 մլն 65 հազար դրամ։ Աթոռը ունի հետեւյալ տեխնիկական բնութագիրը. «Միջին չափսի աթոռ` 5 շարաժական անիվների վրա: Խաչուկը` մետաղական հիմքով: Մեխանիզմը ճոճվող՝ աշխատանքային դիրքում եւ տարբեր բարձրություններում ֆիքսելու հնարավորությամբ: Նստատեղը 10 մմ հաստությամբ` նրբատախտակից: Նստատեղի լայնությունը` […]
Երեկ առավոտյան փրկարարները հայտնաբերեցին ջրահեղձ եղած կոմպոզիտոր Անահիտ Հակոբի Մնացականյանի դին, ում փնտրում էին նախօրեից։ Սեւանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 25-ամյա աղջկան Սեւանի հանգստյան տներից մեկում էր տեղավորել նրա մայրը։ Ինչպես երեկ պարզվեց Անահիտի մոր գրառումից, երկօրյա հանգիստը Սեւանում ծնողների նվերն էր Անահիտին։ Տեղացիներից մեկը մեզ պատմեց, որ առավոտյան ափով անցնելիս տեսել է […]
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ղեկավարած ուժը` «Միասնական հայրենիք» կուսակցությունը, թեպետ աջակցություն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ Բագրատ սրբազանի եւ կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, սակայն, արցախցի աղբյուրների փոխանցմամբ, Բաբայանի մարդիկ «տակից» շարունակում են աշխատել Նիկոլ Փաշինյանի համար, շարժման դեմ։ Նրանք, ինչպես իշխանությունը, իրենց ազդեցության տակ գտնվող լրատվության միջոցներով սրբազանի վերաբերյալ հերյուրանքներ են […]
Նախկինում միայն հեքիաթներում կարող էինք հանդիպել ոսկե ջրին և այն խմողներին, սակայն Ասիայի ամենահարուստ ընտանիքի կինը բառի բուն իմաստով խմում է այն: Նիտա Ամբանի անունով մեծահարուստի կինը խմում է հայտնի դիզայների կողմից մշակած հատուկ շշով Acqua di Cristallo Tributo a Modigliani ջուրը, որը լցված է 24 կարատանոց ոսկու տարայի մեջ: Նրա մեջ խառնել են Իսլանդիայի […]
Ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևը երրորդ անգամ պաշտպանել է UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին: Նյու Ջերսիում կայացած UFC 302-ի գլխավոր մենամարտում Մախաչևը վաղաժամ հաղթանակի է հասել ամերիկացի Դասթին Պորյեի նկատմամբ: Մախաչևը 5-րդ ռաունդում խեղդող հնարքով վճռել է մենամարտի ելքը: Սա 32-ամյա մարտիկի համար 14-րդ անընդմեջ հաղթանակն է UFC-ում: Մախաչևը թեթև քաշային կարգի տիտղոսների պաշտպանությամբ հավասարվել է լեգենդար մարտիկ […]