14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Գյումրիում ընդդիմության պայքարը վաղուց դուրս է եկել անձնական կամ կուսակցական մրցակցության շրջանակներից. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սարիկը հայտարարում է, թե Գյումրիում տեղի ունեցողի հետ ինքը կապ չունի։ Զավեշտալին այն է, որ այս անկարող թեկնածուն, որքան էլ տարօրինակ հնչի, այս անգամ մի բան ճիշտ է ասում։
Գյումրիում ընդդիմության պայքարը վաղուց դուրս է եկել անձնական կամ կուսակցական մրցակցության շրջանակներից։ Այժմ պայքարը միանշանակ ուղղված է ոչ թե Սարիկի կամ քպ-ի, այլ՝ ամբողջ իշխանական համակարգի դեմ։ Այն համակարգի, որը ուժային կառույցների, վարչական ռեսուրսների և քաղաքական հետապնդումների միջոցով փորձում է ճնշել ազատ կամարտահայտումը։
Հ.Գ. «Քաղաքացիական պայմանագիր»-ը դարձել է պարտության խորհրդանիշ։ Որքան էլ կեղծեք, վախեցնեք, հետապնդեք կամ դատեք՝ արդյունքը նույնն է։ Դուք պարտվել եք՝ գաղափարապես և քաղաքականապես»։
Հնարավոր է սա 1 անձ and տեքստ նկարն է
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ