Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, անդրադարձել է գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանի՝ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին։ Նա մասնավորապես գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազի զեկույցից և վերջին օրերի ելույթներից հետո հանգեցի հետևյալին․ Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր։ 2. Քննիչները հրեշտակներ են, կամ կիսահրեշտակներ։ 2.1 (Դատախազության և քննչական կոմիտեի մամլո խոսնակները երկնային արքայության փողհարներն են)։ […]