«Գերիների հարցը ՌԴ-ի համար առաջնահերթ է». Սերգեյ Կոպիրկին
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր «Մոսկվայի տանը» լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին։ Հարցին՝ ինչո՞ւ չի հաջողվում լուծել հայ ռազմագերիների խնդիրը, Սերգեյ Կոպիրկինը պատասխանեց. «Գերիների խնդրի մասին խոսում են մեր ղեկավարությունը, ռուս խաղաղապահները։ Մշտական աշխատանքներ են տարվում, այդ աշխատանքներն այժմ էլ շարունակվում են։ Գերիների հարցը ՌԴ-ի համար առաջնահերթ է»,- ասաց նա։ […]





































