05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեծ պատերազմները միշտ էլ սկսվում են փոքր կրակահերթերից, իսկ այդպիսիք Արցախի գրավյալ տարածքներում գրանցվում են.Հասրաթյան

Սա ասում եմ բոլոր նրանց, ովքեր ներքին բավարարվածություն էին զգում Արցախի տարածքներն անկրակ հանձնելու շուրջ ձեռքբերված եռակողմ պայմանավորվածության մասին լուը լսելուց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ասում եմ իմ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր կարծում էին, թե Արցախը թուրքին հանձնելով՝ իրենք իրենց ու իրենց երեխաների համար վերջնականապես ապահովում են անվտանգ ու առանց պատերազմի ապրելու երջանիկ կյանք: Ավաղ, մեր նվիրյալ հայորդիների արյան գնով ազատագրված տարածքները թուրքին հանձնելուց հետո, պարզվեց, որ մենք ստացանք ոչ թե խաղաղություն, այլ, ինչպես դասականը կասեր, նախ՝ խայտառակություն, իսկ ավելի ուշ, ամենայն հավանականությամբ, կստանանք նաև պատերազմ…

Չմոռանանք, որ մեծ պատերազմները միշտ էլ սկսվում են փոքր կրակահերթերից.. Իսկ այդպիսիք Արցախի գրավյալ տարածքներում այսօր արդեն արձանագրվում են… Չի բացառվում, որ վաղն էլ դա լինի Սյունիքում կամ Տավուշի սահմանին…

Հ.գ.- Իրականությունը տեսնելու համար պետք է աչքերը բացել, իսկ զուգահեռ դրան, նաև՝ մտածել ու գործել»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ