19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Ուշադիր նայեք Նիկոլի տոնայնությանը, Նիկոլի խոսքին. ինքը գիտի, որ իրեն չեն վստահում, ինքը գիտի, որ այնտեղ ֆեյք մարդիկ են». Հովհաննես Սահակյան

«Ես խորը մտահոգություն ունեմ, որ օրվա իշխանությունն ազնիվ է իր տեսակետում, որովհետեւ «փոխենք համամասնական եւ մեր խոստումը կատարենքն», այլեւս գրոշ չարժե: Դա պետք է անեին շուտ`սահմանադրական բարեփոխումների ժամանակ (նկատի ունի անցած տարի`սահմանադրական բարեփոխումներին նախապատրաստությունները-Ն. Գ.): Բայց երբ մարզերում շրջեցին եւ տեսան, որ այլեւս վստահություն չունեն… քանի որ այդ սահմանադրական բարեփոխումները դարձել էին իրենց վստահության հանրաքվեն»,-Aravot.am-ի […]

Փաշինյանն Արմավիրի մարզ է այցելում գաղտնի երթուղով և խիստ անհանգստացած. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է. «Այսօր Նիկոլ Փաշինյանը իր չհայտարարված քարոզարշավի շրջանակներում մարզային հերթական շրջայցն է պլանավորել։  Այս անգամ Փաշինյանը մեկնելու է Արմավիրի մարզ։ Այցի երթուղին , ինչպես և նախորդ անգամ, հույժ գաղտնի է պահվում։ Արագածոտնի մարզ այցելության ժամանակ հրապարակումներ եղան, որ անգամ անվտանգությունը ապահովող ՊՊԾ գնդի ծառայողները նախօրոք ծանոթ չեն եղել երթուղուն, որպեսզի հավուր պատշաճի ապահովեն […]

Նիկոլ Փաշինյանը կրկին ԱԱԾ պետ է փոխում. Արմեն Աբազյանը կազատվի պաշտոնից

 Նիկոլ Փաշինյանը կրկին ԱԱԾ պետ է փոխում. Արմեն Աբազյանը կազատվի պաշտոնից Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հաջորդ շաբաթ ազատվելու է պաշտոնից։ Պատճառն այն է, որ Աբազյանը տապալել է Փաշինյանի քաղաքական հրահանգների կատարումը, չի կարողացել հիմքեր ստեղծել նրա համար խնդիրներ ստեղծող անձանց մեկուսացնելու համար: ԱԱԾ նոր տնօրեն է նշանակվելու Լոռու մարզի դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, […]

«Հանգիստ եղեք, եթե դուք այսքան արյունից ու արցունքից, այսքան ավերածություններից հետո լավ եք, եթե ձեր տիրուհին ու նրա ամուսինը իրենց զոհերին ընդունելուց ու նրանց իրենց հանցանքի մաս դարձնելուց հետո դեռ շնչում են․..»

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրեր առաջ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ասել է, որ «Ա.Հովհաննիսյանը և Արմեն Աշոտյանը ամեն օր վերբալ ագրեսիա են կիրառում, նրանք ռադիացիա են ճառագում, կարելի է նայել նրանց էջերը ու քաղցկեղով հիվանդանալ»: Ես, իհարկե, կարող էի աննկատ թողնել այս ինքնին աննկատ տիկնոջ մտքերը, բայց որոշեցի արձագանքել հավաքական լենաներին` […]

«ՍԴ–ն ՀՀ քՕ 300․1 հոդվածն անվավեր և հակասահմանադրական ճանաչելով՝ փրկեց այսօրվա իշխանություններին նշված հոդվածով ապագա մեղադրանքից ու պատժից»

Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը անվավեր եւ հակասահմանադրական ճանաչելով՝ փրկեց այսօրվա իշխանություններին նշված հոդվածով ապագա մեղադրանքից ու պատժից։ Էնպես որ՝ ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ հակասահմանադրական ճանապարհով ՍԴ դատավոր դարձածներն էլ են կարծես կողմ քվեարկել»։  

Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները արդյունք չեն տվել

Ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները երեկ՝ մարտի 26-ին, Թալիշ-Մատաղիս ուղղություններում արդյունք չեն տվել:   ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր որոնումները մեկ ջոկատով շարունակվում են հարավային՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:  

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1094, մահվան՝ 21 նոր դեպք

Հայաստանում մարտի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1094 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 189 540-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 3450 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Մարտի 27-ի դրությամբ […]

Փաշինյանի «Happy end»-ը և Հայաստանի «Game over»-ը․ «168 ժամ»

Նիկոլ Փաշինյանը՝ որպես կերպար, նրա անցած ուղին՝ անհատական մակարդակում «հաջողության պատմություն» է։ Իջևանցի տղան՝ չունենալով անգամ բարձրագույն կրթություն, դառնում է նախ՝ սկանդալային լրագրող, ապա՝ ընդդիմադիր գործիչ, հալածվում է, հետո հայտնվում է խորհրդարանում, ավելի ուշ՝ քայլում է երկրի մի հատվածով և․․․ հայտնվում է իշխանության ղեկին։ Իսկական հոլիվուդյան «happy end»-ով ավարտվող ֆիլմի սյուժե է, որը, սակայն, կարող […]

Հանցավոր լռություն՝ ողբերգական աղմուկի մեջ․ «168 ժամ»

Հնարավոր արտահերթ ընտրությունների հիմնական առանձնահատկություններից մեկը լինելու է հանրային անտարբերության գերբարձր մակարդակը։ Երևանյան կուլուարներում ու սոցիալական ցանցերում ընթացող քաղաքական կյանքը տպավորություն է ստեղծում, թե հանրությունն ակտիվորեն ներգրավված է դրան, մինչդեռ դա կարող է վերաբերել քաղաքական ու մերձքաղաքական կյանքին ինտեգրված առավելագույնը մի քանի տասնյակ հազար մարդու, ինչն ամենևին ողջ հասարակությունը չէ։ Հանրության գերակշիռ մասն ապրում է […]

Հայաստան․ գործակալների ու լրտեսների դրախտավայր․ «168 ժամ»

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը:   Օրենքն ընդունվել է միաձայն՝ 112 կողմ ձայնով: Դրանով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության, լրտեսության համար նախատեսված պատիժը: Գործող Քրեական օրենսգրքով պետական դավաճանության մասին 299-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է 10-15 տարի ժամկետով ազատազրկում, նոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի