16 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Ես ոչ մի հարց չունեմ Նիկոլին: Նա թակարդն ընկած, ատամները քաշած մուկ է». Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստեղծված օրհասական ու մղձավանջային այս վիճակում ես ո՛չ մի, կրկնում եմ, ո՛չ մի հարց չունեմ Հայաստանից դուրս որևէ մեկին՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք: Նրանցից ամեն մեկը պարտավոր է անել, արել և անում է այն, ինչ իր շահերից է բխում: Եթե մենք էս պարզ ճշմարտությունը չենք հասկանում, բա ու՞ր […]

Սիսիանում ջրի պատճառով աղիքային վարակ արձանագրվել է 370 անձի մոտ 7 անձ այս պահին հիվանդանոցում է

Սիսիանում ջրի պատճառով աղիքային վարակ արձանագրվել է 370 անձի մոտ 7 անձ այս պահին հիվանդանոցում է: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մյուս բնակիչները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին

Մայիսի 13-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով: ՀՀ մշտական ներկայացուցիչ Բիյագովը նշել է, որ Ադրբեջանի իրականացրած սադրանքը ուղղակի ոտնձգություն է […]

Մինչև ընտրությունները այս իշխանության օրոք կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ․ Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը անդրադարձել է Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին։ Մանուկյանի հայտարարությունը ստորև․ «Հարգելի՛ գործընկերներ, Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս մեր երկրին սպառնացող լուրջ վտանգներ: Մինչև ընտրությունների օրը մենք այս իշխանության օրոք կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ: Մեր հետագա անելիքները քննարկելու նպատակով վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 17:00-ին, Հայրենիքի փրկության […]

Զոմբի թրենդ՝ Հայաստանի տարածքները ոչ թե «նախկիններն են ծախել…», այլ դեռևս Տիգրան Մեծն է այդպես պայմանավորվել

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այլևս միայն այսպես, բացատրելու այլ եղանակ չկա Զոմբի թրենդ Ոչ մեկդ էլ ոչնչից տեղյակ չեք (թող պատմագետներն ուղղեն, եթե սխալներ կան) Պարզվում է, որ Արցախի տարածքների 75%-ն ու Հայաստանի տարածքները ոչ թե «նախկիններն են ծախել…», այլ դեռևս Տիգրան Մեծն է այդպես պայմանավորվել: Ովքեր չգիտեն, […]

«Գործ ունենք ծաղկաքաղ, ընտրանքային մեղադրանքի հետ». Սերժ Սարգսյանի պաշտպանները միջնորդեցին ստանալ քրեական մայր գործի ողջ նյութերը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, կայացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը: Նիստի ընթացքում Սերժ Սարգսյանի պաշտպանները դատավորին միջնորդեցին իրենց տրամադրել քրեական մայր գործի ամբողջական նյութերը: Պաշտպանները դատարանում հիշեցրին, որ մայր գործը, որից անջատվել էր Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքով գործը, հարուցվել էր 2019 թվականի ապրիլի 12-ին […]

«Երևի դրա համար են ասում կարևոր բարձունքը չի, որ հետո ասեն ծանր հետևանքներ չկան, մի անպետք բարձունք են գրավել»․ Մարտիկ Մարտիրոսյան

Փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են՝ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է իրավական գնահատական տալ Սյունքում տեղի ունեցածի կապակցությամբ: Չէ՞ որ գրված է Հանրապետության տարածքային ամբողջականությունը զինված ուժերն են ապահովում, երևի հենց դրա համար էլ հարցի իրավական կողմը հանձնարարվել է ռազմական ոստիկանությանը: Սահմանադրության պահանջը այդպես են կատարում: Բայց մի բան էլ, ՀՀ քրեական […]

Ե՞րբ և ինչպե՞ս կավարտվի պատերազմը․ Անդրանիկ Թևանյանի գրառումը

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նոյեմբերի 9–ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրմամբ պատերազմը չի ավարտվել։ Հույսեր չունենա՛ք։ Պատերազմը կավարտվի, երբ Նիկոլն այլևս վարչապետ չի լինի, և երբ Հայաստանը կունենա սեփական վարչապետը։ Քանի դեռ Նիկոլը զբաղեցնում է վարչապետի աթոռն ու Հայաստանն աշխարհին ներկայանում է պարտության, խայտառակության, դավաճանության, անգրագիտության, ամբոխավարության խորհրդանիշով, պատերազմը շարունակվելու է, մենք […]

«Սև Լիճը» և Աստվածաբանական հին վեճը. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանում խորանում է դետերմինիստական մտածողությունն, այսինքն ամեն ինչ կամ կանխորոշված է, կամ էլ կա դավադրություն ռուսների, ամերիկացիների, թուրքերի, կամ ծայրահեղ դեպքում մասսոնների ու “աշխարհի տերերի” կողմից։ Իսկ ավելի խորաթափանցներն ամեն ինչի մեղավորը համարում են Աստծոն, կամ Նա չկա, կամ վատն է, կամ հայերին չի սիրում։ Կարճ ասած, […]

Չի բացառվում, որ դա սուսուփուս կհանձնեին, եթե լրատվամիջոցներն աղմուկ չբարձրացնեին. Սեյրան Օհանյան

Սահմանային սադրանքներ լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ պատշաճ վերահսկողություն չկա: Ինչպե՞ս կարող է հակառակորդը 3.5 կմ մխրճվել մեր տարածք, և այդ մասին իմանան առավոտյան: Չի բացառվում, որ եթե լրատվամիջոցների կողմից աղմուկ չբարձրացվեր, այդ ամենը սուսուփուս հանձնեին. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով երեկվանից հակառակորդի կողմից Սև լիճը վերահսկողության տակ պահելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի