10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նախարարությունը հաստատում է՝ Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում զինվորների մասունքներ ու դիակներ են պահվել

Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատները այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել: Այս մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության պարզաբանման մեջ:   «Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական […]

Ճիշտ կլիներ, որ Արա Այվազյանն ասեր թե պետական շահին ու ինքնիշխանությանը կապիտուլյանտն ինչպե՞ս է վտանգում. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Արա Այվազյանի ու Գագիկ Ղալեչյանի նման փորձառու դիվանագետների հրաժարականը հերթական անգամ ապացուցում է, որ կապիտուլյանտը հակահայկական լուծումների է գնում։ Սա ասում եմ որպես նախկին պետական պաշտոնյա, ով անձամբ այդ դիվանագետների պետականամետ աշխատանքը տեսել է դեռ նրանց դեսպան աշխատած ժամանակահատվածում։   Ազգային ողնաշար ունեցող մարդը […]

Հիմարի մեկն ա Նիկոլ Փաշինյանը, ապուշ, ստախոս». Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյան

«Հիմարի մեկն ա Նիկոլ Փաշինյանը, ապուշ, ստախոս». Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյան «Հիմարի մեկն ա Նիկոլ Փաշինյանը, ապուշ, ստախոս․․․ ի՞նչ ձև արձագանքեմ»։ Այսպիսնն էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը, թե որոշ գեներալներ բուկլետ բաժանող են դարձել։ Yerevan.Today-ի  հետ զրույցում Գեներալ-լեյտենանտը հետաքրքիր բացահայտումներ արեց․ «Նա արտահայտություն է արել՝ […]

Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում /ֆոտո/

Mediaport տելեգրամյան ալիքը գրում է. Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած Նշենք, որ ծնողները փորձում են այս պահին մուտք գործել դիահերձարան, բայց ոստիկանները շրջափակել են մուտքը՝ ստելով, թե այնտեղ զինվորների մարմիններ չկան: Լուսանկարը Mediaport-ին ուղարկել են րոպեներ առաջ, տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանից:

«Այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները». Աննա Նաղդալյան

Հարգելի գործընկերներ, Տեղեկացնեմ, որ այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար:   Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության համար. մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների […]

ԱԳ փոխնախարարը հրաժարական է տվել

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Ղալաչյանը դիմումը ներկայացրել է մայիսի 27-ին։ Նույն այդ օրը հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Գագիկ Ղալաչյանը 2020թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ էր նշանակվել արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Մարդու իրավունքների պաշտպանի համար խիստ դատապարտելի են Հանրայինի «Լուրեր» թողարկմամբ եթեր հեռարձակված ռեպորտաժի շեշտադրումները՝ այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» հետ կապված

Մարդու իրավունքների պաշտպանի համար խիստ դատապարտելի են Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկմամբ երեկ եթեր հեռարձակված ռեպորտաժի շեշտադրումները՝ կապված Տավուշի ու Արարատի մարզերի, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավների» հետ:   Ռեպորտաժը, որտեղ Տիգրանաշենը պարզապես ներկայացվում է որպես ադրբեջանական տարածք, հաշվի չի առնում ՀՀ բնակչության ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքներն ու նրանց անվտանգությունը և հարցերը քննարկում է միայն […]

Գենշտաբի պետ է մի մարդ, որ սեփական թասիբ չունի, երկրի թասիբ պետք է պաշտպանի՞. Աշոտյան

Ես չեմ ներելու Զոհրաբ Մնացականյանին, Արա Այվազյանին, Դավիթ Տոնոյանին: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Նիկոլը մինչեւ վերջ շարունակելու է թրքել, թրքել բառիս բոլոր իմաստներով՝ եւ անասնական, եւ թուրք բառի իմաստով: Վերջերս շատ էր օգտագործվում ժեխ բառը: Հայաստանում եկել է խեժի ժամանակը, ազգի սերուցքի, թանձրուկի ժամանակը: 2,5 տարի […]

Արամ Գաբրելյանովի կանխատեսումները ՀՀ ընտրությունների վերաբերյալ

Ընտրությունների օրվան մնացել է 20 օր: Որպես մարդ, ով իրականացրել է բազմաթիվ նախընտրական արշավներ և չի պարտվել դրանցից ոչ մեկում, ես ձեզ կասեմ ընտրական նախասիրությունների իմ տեսլականը այսօր։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը։ «Քոչարյան – 35%, Փաշինյան 25%, Ծառուկյան 10%, Վանեցյան 5% … Փաշինյանը արդեն չի կարողանա ավելանալ: […]

ՀՀ ՊՆ պարզաբանումը՝ նոր գերեվարությունների մասին տեղեկությունների վերաբերյալ

Ադրբեջանի պետական սահմանը հատելու ընթացքում հայ զինվորականներ են գերեվարվել։ Չնայած հանգամանքին, որ այդ տեղեկությունը արագ հերքեցին հենց ադրբեջանական պետական կառույցները, այդ թվում՝ համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, հայկական սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ շարունակում են շրջանառել այն։   Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է չտարածել չճշտված, առավել ևս՝ կեղծ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի