07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պատրաստ լինել ստորության ու անսպառ ծավալների հասնող ստի ընդամենը կապիտուլյանտի հրամանով. Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Օրվա զառանցանքներն այնքան շատ են, որ հերթը սրան նոր հասավ։ Կարևորը հասավ ու միշտ հասնելու է հույս չունենաք։
 
Սամվել Բաբայանը, որ պատրաստ էր սեփական խղճուկ «ապագաԿանիկոլ» օպերացիային կասկած չունեի։ Բայց էտ թշվառությունը, որ տարածելու է նաև սեփական անցյալի ու մեր անբիծ հաղթանակների վրա՝ նորություն էր։
Խոսել պարտության մասին այն պարագայում, երբ այդ պահին եղել ես Անվտանգության խորհրդի քարտուղար, երբ օդում կախված լուրերի համաձայն հեղինակել էս «Լելե թեփե» օպերացիան՝ տալով հազարավոր զոհեր, երբ պատերազմի օրերին չհասկացանք ինչով էիր զբաղված։
 
Մարդ որքան խեղված պիտի լինի սեփական բարոյական ու հոգեկան աշխարհի, սեփական անցյալի ու ներկայի հետ, որ Շուշիի պատմական վերադարձը մայր հայրենիք պատահական որակի։
Խոսել թալանից վերջին սերնդի մեքենայի մեջ նստած, խոսել գեներալից, չունենալով հարգանք անցածի նկատմամբ, խոսել գերագույն հրամանատարից՝ չունենալով հավատարմության նշույլ։
Պատրաստ լինել ստորության ու անսպառ ծավալների հասնող ստի ընդամենը կապիտուլյանտի հրամանով։
 
Սա է քո նկարագիրը։
Իսկ բանտի դռներին կհասնեն մարդիկ ում դու մոտիկից ճանաչում ես։
Քո ճակատագրի մասին ավելի ուշ ու ավելի հանգամանալից։
Իսկ քեզ կընդունեն ու կլսեն, բայց հատուկ ծառայությունները»։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ