24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

20 տարվա ազատազրկում. Բաքվում հրապարակվել է ԼՂ-ում գերեվարված Վիգեն Էուլջեքջյանի վճիռը

Բաքվի Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում հունիսի 14-ին հրապարակվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից գերեվարված և այդ երկրի կողմից «ահաբեկչության» (չակերտները-Խմբ.) համար մեղադրվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի վճիռը:

Ինչպես հայտնում է minval.az-ը, Էուլջեքջյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:

Հայտնի է, որ նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում իր խոսքում դատախազը ռազմագերու համար պահանջել էր 20 տարվա ազատազրկում:

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանին մեղադրանք էր առաջադրվել երեք հոդվածով՝ «որպես վարձկան զինված հակամարտությանը մասնակցելու», «ահաբեկչության» և «սահմանն ապօրինի հատելու» համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ