Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը. Ուղիղ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գիշերը վերադարձել եմ Բրյուսելից ու առավոտյան ներկայացել Քննչական կոմիտե՝ ընտրությունների օրը բանակի խայտառակ ներգրավման, ընտրախախտումների և ահազանգերի մասին հնչեցրած գնահատականներիս և տեղեկատվության համար “բացատրություն” տալու»:
Գործարար Վահրամ Միրաքյանը գրում է. «Տիգրանի հետ ծառայել ենք Գորիսում, մի քիչ էլ Սանասարավանում (Կուբաթլու): Տիգրանենք ընտանիքում 15 երեխա էին, 7 եղբայր ու 8 քույր, ապրում էին Քաշաթաղի շրջանում, Գողթանիկ ու հարակից գյուղերում: Բազմազավակության թեման Տիգրանը շարունակում է, հիմա արդեն 4 երեխա ունի: Քաշաթաղում մեծ ֆերմա էր հիմնել, խոշոր եղջերավոր անասուններով, խելացի գոմով, մեղուներով և […]
Երեկ ես հանդիպեցի նիկոլին ձայն տված իրական մարդու՝ 700 հազարից մեկին՝ Պետրոս Ղազարյանին, պատահաբար, Հ1 դիտելիս։ Նա ամենեւին իռացիոնալ ընտրող չէր, շատ էլ ռացիոնալ էր, ու իր շահը շատ լավ գիտակցում է նիկոլին դոշով կամ չգիտեմ էլ ինչով պաշտպանելիս։ Պետրոսը իսկական նիկոլական էլեկտորատ է՝ մեղավորը նախկիններին են։ Այդ ընթացքում, իհարկե, նա մոռանում է, թե ով […]
Մայիսի 12-ից մինչ օրս ադրբեջանական զինվուժի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում: Որոշ հատվածներում նրանք արդեն ամրացել են՝ խրամատներ դնելով: Վերջին անգամ ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանցիների թվաքանակի մասին լրագրողների հետ զրույցում հունիսի 22-ին անդրադարձել էր ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ նշելով, թե ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողների ընդհանուր թիվը մնացել է նույնը, ինչի մասին ասվել […]
Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ Արսեն Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ նույն պաշտոնում Թորոսյանին կփոխարինի վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը: Վերջինս ազատվել է գլխավոր խորհրդականի պաշտոնից: Ստորեւ ներկայացնում ենք Փաշինյանի երեք որոշումները: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արսեն Թորոսյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»։ […]
Հուլիսի 1-ին մեկնարկել է զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետն ավարտած զինծառայողների զորացրման գործընթացը: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ ՀՀ զինված ուժերում զինծառայողների զորացրման գործընթացի հետ կապված դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքելու և ընթացք տալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել զինված ուժերի գլխավոր շտաբի «Վստահության գիծ» ծառայություն և ՊՆ թեժ գիծ՝ 1-28 […]
Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 225 221 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 126-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 216 882(+104) մարդ, այս պահին բուժվում է 2722 (+18) մարդ: Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5617 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4517 (+3), իսկ այլ պատճառներով՝ 1100 (+1): Վերջին մեկ օրում մահացել է 4 մարդ:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբույան իր էջում գրել է. «Այս պատմությունը մի քանի տարի առաջ ֆանտաստիկա կթվար… Երեք տարի առաջ ներսից դրվեցին հայոց պետականության քանդման հիմքերը։ Նեոբոլշեւիզմի կանոնների համաձայն սկսվեց «պայքար կոռուպցիայի ու թալանի» դեմ,բայց նոր իշխանությունների առաջ «կզած» նախկին որոշ պաշտոնյաներ ու գործարարներ դարձան կամ արդար սեփականատերեր ,կամ էլ՝ «պրոֆեսիոնալներ»։ Հաջորդ քայլը՝Եկեղեցու […]
Բարև՛, վարչապետ Քեզ դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երկրի համար սրտացավ Նարեկ Պայքար Հաղթանակ Ուզում եմ հանձնվես, ուզում եմ չքվես: Մեզ փորձում ես համոզել, թե սխալվել ես բայց կրկին ու կրկին քո խաղն ես խաղում։ Դու կոտրել ես մեր մեջքը, սպիտակեցրիր մազերս մի քանի ամսվա մեջ։ Քո(ձեր) պատճառով հայրենասիրական երգը լսելու ժամանակ արտասվում եմ, դա […]
























