24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ես այդ թիվը ձեզ չեմ ասի». Գեղարքունիքի մարզպետը՝ մարզում գտնվող ադրբեջանցիների թվի մասին

Մայիսի 12-ից մինչ օրս ադրբեջանական զինվուժի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում: Որոշ հատվածներում նրանք արդեն ամրացել են՝ խրամատներ դնելով:

Վերջին անգամ ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանցիների թվաքանակի մասին լրագրողների հետ զրույցում հունիսի 22-ին անդրադարձել էր ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ նշելով, թե ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողների ընդհանուր թիվը մնացել է նույնը, ինչի մասին ասվել է՝ այն չի անցնում 1000-ը:

Այսօր լրագրողները Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից փորձեցին հետաքրքրվել Գեղարքունիքի հատվածում գտնվող ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների թվի մասին:

«Ես այդ թիվը ձեզ չեմ ասի… Իսկ ի՞նչ պետք ա դրա մասին հայտարարել»,- ասաց Սանոսյանը:

Դիտարկմանը, թե մամուլում շրջանառվում է՝ մինչև 1000 ադրբեջանցի զինծառայող կա ՀՀ սուվերեն տարածքում, Սանոսյանը արձագանքեց.

«Իսկ էդ թիվը որտե՞ղ եք տեսել, որ կարիք կա, անհրաժեշտություն կա հրապարակելու: Մենք ունենք մարմիններ, ովքեր զբաղվում են, գիտեն՝ որտեղ, ինչ ունենք… Մամուլում ավելորդ ինչ ասեք՝ հրապարակվել է»:

Ինչ վերաբերում է Գեղարքունիքում ռուս խաղաղապահների տեղակայմանը, ապա ըստ Սանոսյանի՝ այն ընթացքի մեջ է. «օրը չեմ կարող ասել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ