24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բարև վարչապետ. մեզ փորձում ես համոզել, թե սխալվել ես բայց կրկին ու կրկին քո խաղն ես խաղում

Բարև՛, վարչապետ

Քեզ դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երկրի համար սրտացավ Նարեկ Պայքար Հաղթանակ

Ուզում եմ հանձնվես, ուզում եմ չքվես: Մեզ փորձում ես համոզել, թե սխալվել ես բայց կրկին ու կրկին քո խաղն ես խաղում։ Դու կոտրել ես մեր մեջքը, սպիտակեցրիր մազերս մի քանի ամսվա մեջ։
Քո(ձեր) պատճառով հայրենասիրական երգը լսելու ժամանակ արտասվում եմ, դա անբացատրելի զգացմունք է, եռաբլուրը չի հեռանում աչքիցս, չեմ կարողանում ուրախանալ։ Դու ու քո նմանները դա չեք հասկանա։ Դու սպանել ես իմ ներսի խելոք համեստ Նարեկին
Հիմա գրելուց ևս հուզվում եմ, ու վերհիշում թե ինչ արեցինք մենք…

Իսկ ես քեզ դիմում եմ այն համոզմունքով, որ մենք շատ բաներ հանդուրժեցինք , և արդյունքում պարզվեց, որ հայրենիքի քայքայումն ենք հանդուրժում քեզ ու քո թիմին։
Ես քեզ չեմ ներելու, քանի որ քո վարած անփառունակ արտաքին-ներքին քաղաքականության պատճառով ենք այս օրին հայտնվել։
Ու հիմա ընտրության առաջ ես՝ ենթարկվե՞լ ժամանակին, թե՞ քեզ ենթարկել ժամանակը: Ես ուզում եմ, որ քեզ տեսնեմ խաղից դուրս, որովհետև այն ժամանակը, որ քեզ ենթակա էր երեկ, այսօր այն չկա: Այսօրվա մեր դառնությունը կուտակվել է քո ժամանակ:

Բայց այսօրը ապագա էր երեկ: Իսկ վաղն ապագա է այսօր, ու այն պիտի գա առանց քեզ, դու սպառել ես քո ժամանակը ստի վրա հենվելով։

Բարև՛, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

Սիրով ձեր՝ Նարեկ Պայքար Հաղթանակ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ