Կապիտուլյացիայի, հազարավոր զոհերի, կորսված տարածքների պատասխանատվությունը «54 տոկոս» փաթեթավորմամբ բարդեց «ժողովրդի» վրա․ «Փաստ»
«Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ինտենսիվ շարունակություն է ստանում հանրության տարբեր շերտերի որակումներ տալը: Իրականում ի՞նչ ցույց տվեցին այս ընտրությունները: Նախ՝ Նիկոլ Փաշինյանը «հաջողեց» լուծել իր համար ամենակարևոր խնդիրներից մեկը. նա կապիտուլյացիայի, հազարավոր զոհերի, կորսված տարածքների իր, բացառապես իր մեղավորությունը Հայաստանի քաղաքացիների 20-25 տոկոսի միջոցով «54 տոկոս» փաթեթավորմամբ բարդեց «ժողովրդի» վրա: Ինչո՞ւ 20-25 տոկոս: Որովհետև ընտրություններին […]





































