24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԿԸՀ-ն Սահմանադրական դատարանում ընդունեց ընտրախախտումների փաստը

Սահմանադրական դատարանում ԿԸՀ-ն այսօր՝ հուլիսի 11-ին անդրադարձավ «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված 109 ընտրատեղամասերում ստորագրությունների բացակայության խնդրին՝ արձանագրելով, որ նման խնդիր իսկապես եղել է, ընտրական ցոուցակներն օրենքով նախատեսված ժամկետներում հրապարակվել են, բայց եղել են թերի։ Այնուհետև ԿԸՀ ներկայացուցիչը նշեց, որ սքանավորումից հետո հրապարակվել են նաև բացակայող փաստաթղթեր, որտեղ ևս կան ստորագրություններ։ Դրան ի պատասխան՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը նշեց, որ դրանք արդեն իսկ կասկածի տակ են դրվում, որովհետև ընտրական օրենսգրքի պահանջը խախտվել է։ ԿԸՀ-ն ընդունեց, որ ընտրական օրենսգրքի պահանջը խախտվել է ընտրական ցուցակների պաշտոնական հրապարակման մասով։

ԿԸՀ-ն ընդունեց այն, որն կրկնվող ցուցակի էջեր են եղել թվով 9 ընտրական տեղամասերում, որոնք հայտնաբերել էր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը և տեղեկացրեց, որ նույնիսկ այդ հարցով նյութերն ուղարկվել են դատախազություն։ Դա ևս Ընտրական Օրենսգրքով արձանագրված խախտում է, որը նաև ֆիքսվեց ՍԴ նիստի ընթացքում, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչի կողմից ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին և ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին հարցուպատասխանի միջոցով։

ՍԴ-ում նիստի ընթացքում ֆիքսվեց նաև, որ «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված մեկ տվյալը, որ անձը գտնվելով Հայաստանի Հանրապետությունից դուրս, նրա փոխարեն առկա է եղել ստորագրություն, այդ թվում՝ անձնագրային տվյալներ, իրականությանը համապատասխանում էր։ ԿԸՀ-ի նախնական դիտարկումն այն էր, որ պարզապես ուրիշ անձ է նշված հատվածում ստորագրել։

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ընտրողների ռեգիստրի ցուցակը ուռճացված է, կան անձինք, որ իրոք ՀՀ-ից դուրս են, բայց շփոթմամբ, թե դիտմամբ իրենց փոխարեն հայտնվում են ստորագրություններ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ