21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 150, մահվան՝ 3 նոր դեպք

10.07.2021-ի ժամը 11․00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 285 դեպք, որոնցից 217 587-ն` առողջացած, 4542-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3050 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 230 065 թեստավորում: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Երեկ կատարվել է 5553 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 150 նոր դեպք: Կա 97 առողջացած և 2 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1106 է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ