Հայաստանի կառավարությունը նոր որոշում կայացրեց թուրքական ապրանքների վերաբերյալ
Կառավարության նիստում այսօր քննարկվեց ու որոշում կայացվեց ևս 6 ամիս ժամկետով արգելել թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծումը: Համապատասխան նախագիծը կառավարության ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Հիշեցնենք, որ թուրքական ապրանքների Հայաստան ներմուծման վերաբերյալ արգելքի ժամկետը լրանում է հուլիսի 1-ին, ուստի անհրաժեշտություն կար քննարկել հարցը:





































