15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Նիկոլը Ալիևների ընտանիքի ոսկե ձկնիկն է՝ բոլոր ցանկություններն իրականացնում է»․ Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ալիևների ընտանիքի ոսկե ձկնիկը․․․

Վիլյամ Սարոյանը մի պատմվածք ունի՝ 70 հազար ասորին։ Սան Ֆրանցիսկոյում ապրող վարսավիր Թեոդոր Բադալը, որը ծագումով ասորի է, իր անծանոթ հայ հաճախորդին պատմում է ժամանակին հզոր, իսկ հիմա՝ մեռնող իր ազգի մասին։ Ընդամենը 70 հազար ասորի կա այսօր, ասում է Բադալը։ «Ես ասորերեն կարդալ չգիտեմ։ Ճիշտ է, մեր հին հողում եմ ծնվել, բայց կուզեի դա էլ մոռանալ»,- ասում է նա։

Հունիսի 20-ին 700 հազար հայ սկիզբ դրեց «70 հազար հայի» գաղափարին։ Հունիսի 20-ին 700 հազար հայ մասնակցեց հայկական պետականության հոգեհանգստին։

Ընտրություններից հետո դեռևս չի անցել մեկ ամիս, բայց երեկ մենք Երևանից 60 կմ հեռավորության վրա դիրքերում տվեցինք զոհ ու վիրավոր, Սյունիքում՝ անհետ կորած 2 զինվոր։

Ընտրություններից հետո եղել է մեկ-երկու խոշոր ընդվզում՝ հպարտ արմավիրցին ու հպարտ շիրակցին ընդվզել են լոլիկի անբավարար ջրման դեմ։

Ալիևը սկսում է արշավ՝ Քաջարանի պղնձամոլիբդենական կոմբինատի դեմ՝ կազմակերպելով Զանգելանի և հարակից շրջանների իբր բնակիչների դիմումը Գերմանիայի իշխանություններին պահանջելով դադարեցնել նրա գործունեությունը՝ «բնապահպանական նպատակներով»։

Հաջորդ օրը Նիկոլն իր հերոսական ուժայիններին հրամայում է մտնել կոմբինատ, երկու շաբաթ է՝ արգելված է կոմբինատի արտադրանքի արտահանումը։ Կոմբինատը կանգնած է փակման եզրին։

Նիկոլը Ալիևների ընտանիքի ոսկե ձկնիկն է՝ բոլոր ցանկություններն իրականացնում է։

Ալիևը երեկ հայտարարում է. «Մեր հայրենի երկիրը Զանգեզուրն է, մեր հայրենի երկիրը՝ Գոյչա /Սևան/, մեր հայրենի երկիրը՝ Իրևան /Երևան/։ Մենք իհարկե կվերադառնանք»։

 

Ե´վ Երասխավանում, և՛ Սևանում, և՛ Երևանում Նիկոլը հաղթել է։ Ալիևի լեզուն մինչև կոնդի ամառանոց երկարել է հենց այդ հաղթանակից հետո։

Ի՞նչ անել։ Պետք է գտնել նոր իդեաներ։ Մեր ռեսուրսը Նիկոլին մերժած 400 հազարն է, տանը մնացած 800 հազարը։ Մեր պայքարը՝ կենաց ու մահու է, հավանորեն՝ վերջինը, մեր պրոբլեմը ձևակերպել է Վիսոցկին. “Настоящих буйных мало, вот и нету вожаков”».

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ