18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Աջակցելով բռնապետությանը. գերմանացի քաղաքական գործիչները հօգուտ Ադրբեջանի Արցախի հարցով ճնշում են գործադրել երկրի ԱԳՆ-ի վրա. SWR

Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամ մի քանի քաղաքական գործիչներ քննադատության են ենթարկվել Ադրբեջանի օգտին իրենց լոբբիստական գործունեությունը շարունակելու համար: Այս մասին հայտնում է SWR ռադիոհեռուստատեսային ցանցը՝ նոր բացահայտումներ ներկայացնելով: Ադրբեջանական փոքր պետությունը հեռու է, բայց ներկայում այն ավելի հաճախ է հայտնվում լուրերի գլխագրերում. այս շաբաթ Կասպից ծովում մեծ պայթյուն է տեղի ունեցել բնական գազի հանքավայրում: […]

Ամառային զեղչեր՝ հայրենիքի վաճառքի վրա․ Վահե Հովհաննիսյան

Երեկ Վլադիմիր Պուտինը անոնսեց, որ առաջիկայում Հայաստանի և հայ ժողովրդին սպասվում են «բարդ, սուր և զգայուն լուծումներ», շեշտելով, որ դա հնարավոր է միայն ժողովրդի վստահությունը ունենալու դեպքում, ինչն արձանագրվել է ընտրությունների արդյունքում։ ՌԴ նախագահն այդ լուծումների պատմական բեռը դրեց Նիկոլին քվեարկած մոտ 700 հազարի վրա։ Հիմա մնում է հասկանալ, թե որն է Նիկոլին մերժած 400 […]

Թարմ ուժեր կներգրավենք դատական համակարգ՝ ստանալով մեր երազանքների դատական համակարգը. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը համաձայնություն տվեց Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 30-ի առաջարկությանը՝ դատավորների թվակազմը 20 մասնագետով ավելացնելու վերաբերյալ։ Այսպիսով, ներդրվում է կալանքի միջնորդություններ, ձերբակալման օրինաչափության ստուգում, խուզարկության թույլտվություն, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ քննող մասնագիտացված առանձին դատավորների ինստիտուտը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դատավորների թվակազմի ավելացումը պետք է դիտարկել որպես դատական համակարգում բովանդակային բարեփոխումների […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 186 նոր դեպք. Մահացել է 8 քաղաքացի

Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 186 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225987 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1220466 վերջին մեկ օրում` 5093 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 2966 պացիենտ. Մեկ օրում ավելացել […]

Արմեն Չարչյանը կմնա կալանավորված

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժել է «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի պաշտպանների բողոքը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ: Սա նշանակում է՝ Արմեն Չարչյանը կշարունակի մնալ կալանավորված: Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: […]

«Փաշինյանը ոչինչ չունի՞ ասելու. սրանց ամեն հանդիպում/պայմանավորվածություն նոր կորուստների վտանգ է պարունակում». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Փաշինյանը ոչինչ չունի՞ ասելու, փակագծեր բացելու, թե Մոսկվայում ինչ բարդ, զգայուն և շատ սուր որոշումների մասին էր հիշեցնում ՌԴ նախագահը։ Նոյեմբերի 9-ից հետո, հենց նման «կարևոր» որոշումների մասին խոսվում է, տարածքային կորուստ ենք ունենում։ Քարվաճառ, Ակնա (Աղդամ), Քաշաթաղ (Լաչին), ավելի ուշ՝ Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին թաղեր գյուղեր, Դիզափայտ […]

Փաշինյանի Հայաստանը. «168 ժամ»

«Հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձել է Գեղարքունիքի և Սյունիքի մարզում մայիսի 12-ից հետո ստեղծված իրավիճակին, երբ ունենք մոտ 1000 ադրբեջանցի զինծառայողի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստ: Բնականաբար, այս թիվն աստիճանաբար է ավելացել: Զասն առկա իրավիճակը որակել էր «սահմանային միջադեպ» և նշել, որ այն չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին: «Պետք է […]

Արարատ Միրզոյանի «հետողորմեան». «Հրապարակ»

«Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը նախօրեին չեղյալ է համարել հունիսի 29-ին ընդունած որոշումը, համաձայն որի՝ «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին նշանակել էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորված մրցութային խորհրդի անդամ։ Հիշեցնենք, որ խորհուրդը ձեւավորվում է կառավարության, ԱԺ խորհրդի, ԲԴԽ-ի, գլխավոր դատախազի, մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից եւ քաղհասարակության երկու ներկայացուցչից: Սակայն «Հակակոռուպցիոն կոմիտեի […]

«Պատիվ ունեմ»-ը ևս կառաջադրի ԱԺ փոխխոսնակի թեկնածո՞ւ. «Հրապարակ»

«Սահմանադրության համաձայն, ԱԺ 3 փոխնախագահներից մեկի պաշտոնը պետք է զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը, սակայն օրենքը չի հստակեցնում՝ հատկապես որ ընդդիմադիր խմբակցության: Որպես կանոն, ներքին համաձայնությամբ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանն է բաժին հասնում այդ պաշտոնը։ Եվ չնայած իշխանության հետ համաձայնությամբ է կայացվում որոշումը, բայց փակ ընտրությամբ է տեղի ունենում։ 2019-ին փոխխոսնակի պաշտոնում թեկնածուներ առաջադրեց ե՛ւ ԲՀԿ-ն՝ Վահե Էնֆիաջյանին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի