15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ադրբեջանը հետևողական գործողություններ է ձեռնարկում վարկաբեկելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման». Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստը գործադիրը սկսեց սահմանային իրավիճակի քննարկմամբ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չնայած Հայաստանի և միջազգային հանրության գործադրած ջանքերին, հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ իրադրությունը չի կայունանում։

«Ադրբեջանը շարունակում է  ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների գործադրումը՝ միևնույն ժամանակ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները։ Որպես այդպիսին՝ ուզում եմ կրկին նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, օրինակ՝ ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել այս կոչին, մինչդեռ Հայաստանը բազմիցս ընդգծել է իր պատրաստակամությունը՝ ցանկացած պահի սկսելու բանակցային գործընթացն առաջարկվող ֆորմատով

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը հետևողական գործողություններ է ձեռնարկում վարկաբեկելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման․

 

«Ի հեճուկս այն բանի, որ ոչ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ վերաբերելի կետում, ո՛չ հունվարի 11-ի հայտարարության մեջ չկա՛ որևէ միջանցք արտահայտություն կամ սահմանում, չե՛ն ընդգծվում կոնկրետ երթուղիներ, Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ միջանցքի թեմա՝ մատնանշելով կոնկրետ երթուղիներ և ուղղություններ։ Նախկինում բազմիցս ասել եմ, որ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց, և վերը հիշատակված ձևակերպումներով Ադրբեջանը փորձում է խափանել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, որը ոչ միայն չափազանց կարևոր հարց է մեզ համար, այլև գտնվում է մեր կառավարության առաջնահերթությունների շարքում։ Մեզ համար միանշանակ է և աներկբա, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն, և ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պետք է հաղորդակցություն ունենա, այդ թվում՝ դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա, այդ թվում՝ դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պետք է ստեղծվեն մաքսային կետեր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ