24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամեն մեղք և հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չպիտի ներվի

Հրաշափառ Հարությունից հետո Հիսուս Քրիստոս խոսեց Սուրբ Հոգու մասին՝ ասելով. «Առե՛ք Սուրբ Հոգին…» (Հովհաննես Ի 22), իսկ Համբարձումից առաջ պատվիրեց նստել Երուսաղեմում, մինչև երկնքից զորություն ստանալը: Տերն առաքեց Սուրբ Հոգին կրակի նմանությամբ՝ պահելու և պարսպապատելու համար Սուրբ Եկեղեցին, որպեսզի սատանան այնտեղ չմտնի և ավերածություն չգործի, որովհետև սատանան Սուրբ Հոգու կրակից սարսափահար է լինում:

Քրիստոս հայտնեց նաև, որ թեև շատ բան ունի ասելու, սակայն գիտի, որ մարդն ի վիճակի չէ ամբողջը տանելու, իսկ երբ որ գա Նա՝ Ճշմարտության Հոգին, ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի նրան (Հովհաննես ԺԶ 12-13)՝ հատկապես զգուշացնելով. «Ամեն մեղք և հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չպիտի ներվի: Եվ ով որ Մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան պիտի ներվի, բայց ով ասի Սուրբ Հոգու դեմ, նրան չպիտի ներվի ո՛չ այս աշխարհում և ո՛չ էլ հանդերձյալում» (Մատթեոս ԺԲ 31-32):

Ուստի, ըստ պատշաճի պատրաստվենք փառահեղ այս տոներին` Քրիստոսի Համբարձումից բխող լույսով մաքրելով մեր հոգին և դարձնելով ընդունարանը Սուրբ Հոգու` մեր Մխիթարիչի, որից հետո, միշտ աղոթքով զինված, ապրենք ինչպես զինվոր՝ որդեգրված Սուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Ամեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ