24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ են, մեկ՝ բանակ, երկու՝ պետություն․ ԱԱԾ պահեստազորի սպաներ

Ադրբեջանում Ալիևին, ոչ ավել-ոչ պակաս, մի շարք են կանգնեցրել Սուվորովի, Ստալինի, Չան Կայշիի հետ՝ երեքն էլ խոշորագույն ռազմական գործիչ, երեքն էլ պատվված գեներալիսսիմուսի բարձրագույն զինվորական կոչումով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սակայն մի բանի հետ հաշվի չեն նստել, իսկ որ ավելի ճիշտ է, չեն նկատել՝ Սուվորովի ամենահիշարժան հաղթանակների շարքում օսմանյան բանակը փշրելն էր, Երկրորդ համաշխարհայինի ավարտին ընդառաջ Ստալինը պատրաստվում էր թուրքերի համար «դաստիարակչական դասընթացներ» կազմակերպել, իսկ նույն այդ տարրին «կարգի» հրավիրելու հետ կապված՝ եկեք Չան Կայշիի արածները չհիշենք։

Մի էական բան էլ կա։ Թե՛ Սովորովը, թե՛ Ստալինը, թե՛ Չան Կայշին ոչ Իլհամ Ալիևի նման ազդեցիկ քաղաքական, պետական գործիչ հայր են ունեցել, ոչ էլ հզոր կլանի ներկայացուցիչ կին՝ բարձրացված երկրի փոխնախագահի մակարդակի։

«Գեներալիսսիմուսվող» Իլհամին ու ադրբեջանական հասարակությանը չէր խանգարի իմանալ, որ Արցախյան վերջին պատերազմում հայերի դեմ տոնած հաղթանակը չէր լինի, եթե մեջքին կանգնած Թուրքիա ու թուրքական բանակ, միջազգային ահաբեկչական կառույցներ չունենային։

Թե մենք նաև ինչո՞ւ ենք պարտություն կրել, հստա՛կ գիտենք, սակայն այդ անհավասար պայքարին լուռ հետևած միջազգային հանրությանը չէր խանգարի իմանալ, որ «Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ են, մեկ՝ բանակ, երկու՝ պետություն» լոզունգն ընդամենն այսօր է լոզունգ։ Վաղն այդ լոզունգը դառնալու է կայացած փաստ, իսկ հետևանքները կուլ են տալու արդեն բոլորը։

Իսկ որ այդ վաղը այդ նույն միջազգային հանրությունը չի տեսնում երեկ-այսօր Հայաստանի սահմանների շուրջ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում, դրանում արդեն իրե՛ն թող մեղադրի։ Ինչ վերաբերում է մեր ռազմավարական դաշնակցին, վերը եղածներից զատ նրա համար հատուկ հետևյալ հուշում-հիշեցումը․ «Երեք բանի մի հավատա՝ կնո՛ջը մի հավատա, թուրքի՛ն մի հավատա, չխմողի՛ն մի հավատա»։

Կարիք կա՞ ասելու, որ այս դիտարկման հեղինակը ռուսների պաշտած Պետրոս Մեծն է՝ համայն Ռուսիո առաջին կայսրը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ