04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բացառիկ կադրեր հարձակման ենթարկված դիրքից /տեսանյութ/

Զինուժ» մեդիան բացառիկ կադրեր է հրապարակել այսօր հարձակման ենթարկված դիրքից եւ զրուցել մարտական գործողություններին մասնասկցած զինծառայողների հետ:

«Մարտական դիրքի անձնակազմը մարտ է վարել, մարտնչել են մինչեւ վերջ, պահել են հարեւան դիրքը, դիրքի մատույցները գրաված, մինչեւ որ գումարտակն իր ուժերով կազմակերպել է հակագրոհ եւ հակառակորդին կորուստներ պատճառելով դուրս է շպրտել նախնական դիրքեր »,- ասել է գումարտակի հրամանատար Վոլոդյա Սողոմոնյանը :

Դասակի հրամանատար Հայկազ Գրիգորյանն էլ ասում է, որ իրենց ստորաբաժանման կազմով մարտավարություն մշակելով, հակառակորդին շրջանցելով դիրքը հետ են գրավել:

«Կոնկրետ ես իմ դասակի անձնակազմի հետ ներքեւից հարձակվում էի, հակառակորդը դեռ այստեղ էր, մինչեւ մենք հասանք, հակառակորդը նահանջեց»,-պատմեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ