18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

ՄԱԿ-ը Իսրայելին.  Նա անտեսում է Գազայի շուրջ բարձրացած  համաշխարհային վրդովմունքը /Տեսանյութ/

ՄԱԿ-ում Պաղեստինի բանագնաց Ռիյադ Մանսուրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ՄԱԿԱԽ) արտակարգ նիստին ասել է, որ «Իսրայելին չեն հետաքրքրում ձեր դատապարտումները»՝ կապված Գազայում խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների և հումանիտար աղետի հետ: ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունը ՄԱԿ ԱԽ-ին ասում է, որ Գազայի քաղաքի դպրոցի վրա կատարված վերջին հարձակումը, որի հետևանքով զոհվել է առնվազն 100 մարդ, «հեռու է պատահական միջադեպ […]

Վարչապետը կհեռանա սեպտեմբերին /Տեսանյութ/

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ չի ցանկանում  վերընտրվել իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (LDP) ղեկավարի պաշտոնում հաջորդ ամսվա կուսակցական ընտրություններում, ինչը նշանակում է, որ երկիրը կունենա նաև նոր վարչապետ: Չորեքշաբթի օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում Կիսիդան ասաց, որ ժամանակն է LDP-ի ղեկին նոր դեմքի համար, և որ ինքը լիովին կաջակցի նրանց ղեկավարությանը: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Այսօր տեղումներ չեն սպասվում

Հայաստանի Հանրապետության տարածքում oգոստոսի 14-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 15-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում օգոստոսի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում օգոստոսի 14–ի ցերեկը կլինի 32-34 աստիճան […]

Հզոր աղոթք

Տուր ինձ, Տեր, ապաշխարության վայր, ճգնության օթևան, խաղաղության հոգի և արդարության ճանապարհ, ամրության սպառազինություն, հաստատության հույս և հարատև երկյուղ: Դուրս բեր ինձ, Տեր, խորաթռիչ ծովահեղձ ցանկական կենցաղի մեղքերի անվերջ ընթացքից և շնորհիր ինձ աչքերի լույս և մտքի տեսություն, կյանքի հանդարտություն, շնորհների մերձեցում, արդարության արահետ: Տեր, շնորհիր ինձ, լաց ու արտասուք, որ սգամ մեղքերիս համար, [նաև՝] […]

Լոս Անջելեսում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել /Տեսանյութ/

Երկուշաբթի կեսօրին Կալիֆորնիայի Լոս Անջելեսի մերձակայքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որը ցնցել է տները և բնակիչներին : ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ 4,4 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը  եղել է Լոս Անջելեսի կոմսությունում՝ Հոլիվուդի հայտնի նշանից և Գրիֆիթի աստղադիտարանից ոչ հեռու, Հայլենդ պարկի մոտակայքում: Այն զգացվել է մոտակա քաղաքներում՝ Փասադենայում և Գլենդելում, և մինչև ափամերձ շրջաններ՝ Մանհեթեն […]

Սրանց օրոք խաղաղություն երբեք չի´լինելու. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանության քարոզչության հիմքում ընտրական տրամաբանությունն է, որտեղ որպես առաջնահերթություն դրված է մարդկանց համոզելը, որ իրենք խաղաղություն են բերելու: Երբ ասում են ընտրական տրամաբանություն կարևոր չէ, թե դրանք հերթակա՞ն, թե՞ արտահերթ կլինեն: ՔՊ-ական վերնախավը որքան էլ ակտիվ ասֆալտային քաղաքականություն-քարոզչություն տանի, մեկ է` հիմնական խաղադրույքը […]

Կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև

Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մինչև օգոստոսի 17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան […]

Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ

«Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ․11։28)։ Ինչպիսի՜ ներշնչող ձայն, ինչպիսի՜ քաղցր հրավեր, որ հնչում է դարերի խորքից՝ առանց կորցնելու իր վստահ շեշտադրությունը: Այդ հրավերը Փրկչի՝ այս աշխարհում ունեցած կարևորության արտահայտումն է, մի ամբողջ զոհողության, մարդասիրական անպարագրելի շնչի ու աստվածային գործնական սիրո ավետարանացումը: Աշխարհը, սակայն, այնքա՜ն զբաղված է ինքն իրենով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի