10 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանցիները հոգեբանական ճնշում են գործադրում. «Հրապարակ»

«Գորիս-Կապան ավտոճանապարհը թեև ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքում բացվեց, սակայն 2-3 տեղ ադրբեջանցիները բետոնե արգելապատնեշներ են դրել, և ճանապարհին, կարելի է ասել, կիսով չափ է բաց։ Արգելապատնեշները դրել են իրենց ուղեկալների կողքին։ Մեր աղբյուրների վկայությամբ, դրանով հոգեբանական ճնշում են գործադրում։ Ճանապարհի այդ մասով երթևեկելիս ավտոմեքենաների արագությունը կհասնի նվազագույնի, քանի որ արգելապատնեշը նեղ հատված է թողել երթևեկության համար։ […]

Իշխանությունը խախտում է Ընտրական օրենսգիրքը․ «Հրապարակ»

«Չնայած մոտ 500 համայնքներում լրացել է կամ շուտով լրանալու է համայնքի ղեկավարների պաշտոնավարման ժամկետը, և ենթադրվում էր, որ աշնանը պետք է ընտրություններ տեղի ունենային, սակայն շատ համայնքներում ընտրություններ նշանակված չեն, ինչն Ընտրական օրենսգրքի պահանջների խախտում է։ Խախտվել է 70-օրյա ժամկետը՝ ԸՕ 120 հոդվածի համաձայն, «Քվեարկության օրը պետք է լինի մինչև լիազորությունների ժամկետի լրանալը ԿԸՀ-ի կողմից […]

Պատգամավորները ՀՔԾ-ում կոնկրետ անուններ են տվել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՔԾ-ում ԱԺ միջադեպի գործով պատգամավորների հարցաքննությունից: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ ՀՔԾ քննիչը «Հայաստան» խմբակցության, ինչպես նաև ՔՊ պատգամավորներին կոնկրետ հարցեր է տվել՝ ինչից սկսվեց կռիվը, ով է իրենց հարվածել, ինչ բողոք ունեն, ում դեմ բողոք ունեն: Մեզ հասած լուրերի համաձայն՝ «Հայաստան» խմբակցության հարցաքննված պագամավորները քննիչին ասել են, որ […]

Փաշինյանն արձակուրդ է գնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։   Արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետ Փաշինյանին կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Պուտինը երկու օր շարունակ չի պատասխանել Փաշինյանի զանգերին. «Փաստ»

«Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ զինված ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ, ապա Գորիսից դեպի Որոտան տանող հատվածները: Օգոստոսի 27-ին պաշտոնական երկու հաղորդագրություն տարածվեց. մեկով տեղեկացվում էր, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ մյուսով՝ որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։ […]

Վանդալիզմ՝ «Եռաբլուր» պանթեոնում. քանդել են Հայաստանի և Արցախի ազգային հերոսի գերեզմանը

Երեկ՝ օգոստոսի 30-ի ցերեկը, անմարդկային դեպք է տեղի ունեցել Եռաբլուրում: Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են Հայաստանի և Արցախի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ Նարեկի հայրը՝ Ռոման Գևորգյանը, ասել է, որ նախորդ գիշեր եղել են Եռաբլուրում, և շիրմաքարը տեղում է եղել, այսօր ցերեկով են թուրքի նման քանդել ու տարել այն: Նարեկի […]

Պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին վերահաստատել է խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությունը

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Վիլյամ Լաիտենենի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսի, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է պարոն Լաիտենենին և գնդապետ Փայփսին Հայաստանում առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և նորանոր ձեռքբերումներ մաղթել` ի նպաստ հայ-ամերիկյան […]

Ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Աղվան Վարդանյանը հրավիրվել են ՀՔԾ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Աղվան Վարդանյանը հրավիրվել են ՀՔԾ՝ բացատրություն տալու։ Նրանք ՀՔԾ են հրավիրվել՝ օգոստոսի 25-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախապատրաստվող նյութերի շրջանակներում։ Օգոստոսի 25-ին ԱԺ-ում միջադեպ էր տեղի ունեցել, որը վերածվել էր ծեծկռտուք-վիճաբանության։ Մասնավորապես, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ քպական պատգամավորներից Վահագն Ալեքսանյանը նրան դիմել էր […]

Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Նա նշեց, որ Չարչյանը տեղափոխվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն։ «Ես պայմաններում պետք է Չարչյանի խափանման միջոցի հարցով անհապաղ դատական նիստ հրավիրել»,- նշել է Արամ Վարդեւանյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված