06 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Միշտ պետք է լինեն այն աշակերտները, որոնք ի զորու կլինեն շտկելու և վերականգնելու ապիկարների բոլոր ձախողումները․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Մի առիթով Ուինսթոն Չերչիլն ասել է. “Դպրոցի ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները միայն կարող են երազել”: Դա բացարձակ ճշմարտություն է բոլոր դարերի և բոլոր սերունդների համար, որովհետև Ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա` նա ձևավորում է Մարդուն: Սովորական ուսուցիչը՝ պատմում է, լավ […]

Հակաղարաբաղյան շարժման պարագլխից ես ոչ մի լավ բան չեմ ակնկալում․ Հայկ Մամիջանյանը՝ Փաշինյանի հանդիպումների և օրակարգի մասին

«Մոտավորապես 2018-ի ապրիլի 23-ից հետո հակաղարաբաղյան շարժման պարագլխից ես ոչ մի լավ բան չեմ ակնկալում», – Փաշինյանի հնարավոր հանդիպումներից ակնկալիքների մասին հարցին ճեպազրույցում այսպես պատասխանեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։  Լրագրողների հետ զրույցում պատգամավորը շեշտեց, որ խորհրդարանական ընդդիմության բոլոր պահանջներն իշխանության ներկայացուցիչներից՝ պարզաբանել, թե ինչ վիճակում է այժմ բանակցային գործընթացը, անտեսվում են։ ««Պատիվ […]

Դուք արդեն ոչ թե խրամատային, այլ պարտիզանական շարժում եք սկսել. Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմությանը

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստից, որի օրակարգում հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցն է, ընդդիմությունը դուրս եկավ։ «Ունեք քաղաքական որոշում և քաղաքական հրահանգ ձեր ղեկավարից իմ թեկնածությանը դեմ քվեարկելու։ Հետևաբար ինքնանպատակ հարցուպատասխանի, ինքնանպատակ արձագանքների, ելույթների մասով օրակարգում իմ մասնակցությունը նպատակահարմար չէ» , – հայտարարեց հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու Արթուր Ղազինյնաը, ով հիշեցնենք, արդեն  հինգ […]

Հույս ունեմ՝ Օնիկ Գասպարյանը, Դավիթ Տոնոյանը, Ջալալ Հարությունյանը կխոսեն և կներկայացնեն հանրության ակնկալած հարցերի պատասխանները. Տիգրան Աբրահամյան

Այս պատերազմից հետո իշխանության առաջին քայլը պետք է դառնար իրական, օբյեկտիվ քննության անցկացումը, ինչը սակայն, իրենց իշխանության պարագայում որևէ ձևով չէր ստացվելու, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ «Այս հարցի վերաբերյալ օբյեկտիվ քննություն կլինի և իրական պատասխանատուներին կիմանանք այն պարագայում, երբ այս իշխանությունը չլինի և գործընթացին որևէ ձևով չխանգարի», – […]

«Կարո՞ղ է հաջորդ քայլով էլ կոմունիզմ կառուցելու որոշում ընդունվի»․ Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նձ է թվում, թե՞ իրոք բոլոր բանկերում և փոխանակման կետերում դրամ/ դոլար փոխարժեքը վերջին օրերում նույնն է։ Հավանաբար ԿԲ-ն է հրամայել։ Արդյունքում հայտնվել է ստվերային կուրս։ Բա կոռուպցիայի դե՞մ ենք պայքարում։ Երևի այս քայլին գնացել են՝ նկատի ունենալով 9-ամսյա ահռելի գնաճը` 9.9%, արենային ապրանքների գծով։ Ընտրվել է ամենասխալ […]

Արժանապատվությունը՝ որպես վերելքի նախապայման․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում հոդված է հրապարակել․ Օրվա լրահոսը ազդարարում է. «Արոնյանը ջախջախեց Մամեդյարովին»։ Վստահ եմ՝ շատ-շատերի մոտ սա կբերի ազգային հպարտության և նույնիսկ կատարած վրեժի զգացում կառաջացնի։ Կենցաղային ժողովուրդները նաև այսպես են տարբերվում լուրջ պետության ունակ ժողովուրդներից։ Այն, որ Արոնյանը լքել է Հայաստանը, հանգիստ ընդունվում է և փորձ չի արվում […]

ԱԺ-ն ընդունեց պաշտոնյաներին սպորտային համալիրներ, լողավազաններ այցելելու հնարավորություն տալու որոշումը

Խորհրդարանն այսօր ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Դրանով նախատեսվում է, որ պաշտոնյաները սոցփաթեթի շրջանակում հնարավորություն են ստանում այցելել սպորտային համալիրներ, լողավազաններ և համապատասխան այլ կառույցներ, նաև պետական սուբսիդավորմամբ մարել ուսանողական վարկերը։

«Թո՛ղ սերունդներ դաստիարակելու ձեր բարձր առաքելության ուղին լինի արժանապատիվ և խաղաղ»․ Արման Թաթոյան

Մեր սիրելի՛ ուսուցիչներ, Հպարտությամբ և հիացումով խոնարհվում ենք ձեր առջև: Ուսուցչությունն էություն է և նվիրական ստեղծագործություն: Դուք եք արժեքներ սերմանում Հայրենի երկրի, ընտանիքի և միմյանց հանդեպ, սովորեցնում եք ապրել ու հաղթանակել: Երկիրը շեն պահող, պետականությունն ամուր պահող քաղաքացին ձևավորվում է հենց դպրոցից։ Սիրելի՛ ուսուցիչ, մեր Հայրենիքի պաշտպանի ամեն հերոսական սխրանք, զորեղ ոգին նաև հենց Ձե՛ր […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 891, մահվան՝ 24 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 891 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 266 208-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 5419 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հոկտեմբերի 5-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված