Ձմռանը՝ ընտրություններից առաջ, Վանաձորում ասֆալտ փռել կարողանում են, բայց սահմանին ամրաշինական աշխատանքներ ամբողջ տարին չեն կարողանում իրականացնել․ պատգամավոր
Այս իշխանությունները շատ ու շատ գործողություններ իրականացնում են այն տրամաբանությամբ, որ հանկարծ չջղայնացնեն թշնամուն, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ Նա կարծիք հայտնեց, որ սահմանին ամրաշինական ու կահավորման անհրաժեշտ աշխատանքներ չկատարելը այդ տրամաբանության շրջանակում է տեղավորվում։ Բացի այդ՝ իշխանությունը ընդդիմության ներկայացուցիչներին, մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին մերժում է […]





































