01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Տարոսը՝ մյուս տղաներին․ «Գերիների գործով» մեր առաջին վստահորդը ազատության մեջ է»․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ ««Գերիների գործով» մեր առաջին վստահորդը՝ Ռոբերտ Նալբանդյանը, այսօր վերադարձավ ազատության: Նա 52 օր կալանված էր. նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական զնդաններում։ Հիմա Ռոբերտը կվերադառնա իր 3 անչափահաս զավակների մոտ ու կփորձի ապաքինվել դեռ ադրբեջանում ստացած մարմնական վնասվածքներից։

Տարոսը՝ մյուս տղաներին։ Կրկնեմ, թշնամական գերության մեջ նրանց անցած տառապանքը պետք է ինքնին բացառեր կալանքը Հայաստանում։ 

Հ․Գ. Ինձ հետ պետք է լինեին իմ գործընկերներ Սիրանուշ Սահակյանն ու Դավիթ Ավագյանը։ Սակայն նույն ժամին նույն գործով վերաքննիչ դատարանում նրանք փորձում էին հիմնավորել մեր մյուս վստահորդին՝ Սերժիկ Ամիրխանյանին ազատությունը վերադարձնելու անհրաժեշտությունը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ