04 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Բաքվից Երևան հայ ռազմագերիների նոր խումբ է տեղափոխվում. Sputnik Արմենիա

Բաքվից Երևան է տեղափոխվում ռազմագերիների նոր խումբ։ «Sputnik Արմենիա»-ն հաղորդում է, որ ինքնաթիռը րոպեներ առաջ է դուրս եկել ադրբեջանական օդանավակայանից և մոտ մեկ ժամ հետո կլինի Երևանում։ Բաքվից եկող ինքնաթիռում գերիների 5 հոգանոց խումբ է։

Գեղարքունիքում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում. ՊՆ-ն ուռճացված է համարել Արման Թաթոյանի պնդումները

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումի վերաբերյալ, որը վերաբերում էր Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին։ «Հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարվել է գրառում, որում անդրադարձ կա ս.թ. մայիսին ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների կողմից տվյալ տարածքներում իրականացվող ամրաշինական և այլ աշխատանքների հետ։ Նշված գրառման մեջ […]

Հայաստանում ԱՄՆ դեսպանի հաճախակի Սյունիք այցելություններն արդեն միս ու արյուն են ստանում․ Ստեփան Դանիելյան

Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի համար ստրատեգիական նպատակ էր պայմանական Արևմուտքին դուրս թողնել Հարավային Կովկասի գործընթացներից, որտեղ ամենակաևոր խնդիրը ստրատեգիական կոմունիկացիաների ստեղծումն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, ով իր գրառումը վերնագրել է. «3+3», թե «4+3»: Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն աշխարհի որ մասում էլ նման կարևոր ճանապարհներ անցնեն, այնտեղ հայտնվում […]

«Ստեղծեք անհրաժեշտ պայմաններ, որպեսզի իմ պաշտպանները կարողանան լիարժեք իմ իրավունքները պաշտպանել». Արմեն Գևորգյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթ նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը, որով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը Դատական նիստին ներկա չէին Արմեն Գևորգյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Ալեքսանդր Կոչուբաևը: Դատավոր Աննա Դանիբեկյանի փոխանցմամբ՝ Ալ. Կոչուբաևից դատարանը ստացել է գրություն, որով […]

Հղիների և պտղի համար COVID-19-ը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել. հետազոտություններ

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության վիճակագրության տվյալների համաձայն` COVID-19-ով ծանր հիվանդներից յուրաքանչյուր վեցերորդը չպատվաստված հղի է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Ծառայության տվյալներով` 2021 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում COVID-19-ով վարակված և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հայտնված 118 հիվանդից 20-ը, ովքեր արտամարմնային թաղանթային օքսիգենացիայի կարիք են ունեցել, ապագա մայրիկներ են եղել: Նրանցից 19-ը պատվաստված չեն եղել, […]

Մեր շահերի հաշվին ցանկացած գործարք կարելի է կանխել միայն՝ ոչնչացնելով «ժողովրդական աջակցության» միֆը․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Գերագույն հողատուն շարունակում է թաքցնել հայ ժողովրդից ոչ միայն ներքին կյանքի, պատերազմական և հետպատերազմական կորուստների և հետընթացի մասին տեղեկատվությունը, այլև արտաքին աշխարհի և տարածաշրջանի վերջին զարգացումների համատեքստում վարվող գործընթացները:   Եվ այսպես, Նիկոլը մեզանից թաքցնում է, թե. 1. Ի՞նչ պայմաններով է նախապատրաստվում հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորման […]

Թեստավորման գները շարունակում են մնալ չհիմնավորված բարձր. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Անձանց թեստավորումը հակադրել անձանց պատվաստումներին ամենամեծ ցինիզմն է, որ կարող էր արվել առողջապահության պատասխանատուների կողմից: Իրականացվող թեստավորումների նկատմամաբ չկա վերահսկողություն, թեստավորվելու համար հերթագրումները տևում են բավական երկար, իսկ պատասխանի տրամադրումը`օրեր: Հիշեցնեմ, որ թեստավորման գները շարունակում են մնալ չհիմնավորված բարձր: Ոլորտի պատասխանատուները շարունակում են թեստավորումը ներակայացնել որպես արդյունավետ միջոց, […]

Ուղիղ մեկ տարի առաջ ՌԴ նախագահ Վ.Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել հայկական ու ադրբեջանական կողմերին, որը նրա համար «անհասկանալի» պատճառներով հայ գործընկերները մերժեցին․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Ուղիղ մեկ տարի առաջ ՌԴ նախագահ Վ.Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել հայկական ու ադրբեջանական կողմերին, որը նրա համար «անհասկանալի» պատճառներով հայ գործընկերները մերժեցին»։   Ինչու՞ ապագա կապիտուլյացիայի սիմվոլը մերժեց հոկտեմբերի 19-ի արյունալի ու աղետալի պատերազմը դադարեցնելու առաջարկը։ Ի դեպ, ըստ Պուտինի՝ իր առաջարկն […]

Արժանահավատ լուրերը հաստատում են, որ Սյունիքում կապիտուլիանտը հերթական հայկական հողն է նվիրել թշնամուն, այս անգամ՝ Կապանի մերձակայքում

Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արժանահավատ լուրերը հաստատում են, որ Սյունիքում կապիտուլիանտը հերթական հայկական հողն է նվիրել թշնամուն, այս անգամ՝ Կապանի մերձակայքում։ Սա հերթական հիշեցումն է մեզ համար, որ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի տարածքը նվաճելու հարցում չեն կանգնելու ոչ մի վայրկյան, ինչքան էլ ցանկանաք չհավատալ, որ 21-րդ դարում լինում են պետության լիարժեք նվաճումներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի