05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տիգրան Ավինյանի համար նոր զբաղմունք են փնտրում. «Ժողովուրդ»

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համար փորձում են նոր զբաղմունք գտնել։ Արտահերթ ընտրություններից հետո նա գործադիրում եւ օրենսդիրում պաշտոն չստացավ, սակայն իշխանությունները ելքեր են գտնում՝ նրան «յուղոտ» զբաղմունք գտնելու համար:

Կառավարության նախորդ նիստում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերի կառավարումը հանձնվեց ԱՆԻՖ-ին՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին, որի խորհրդի նախագահը հենց Տիգրան Ավինյանն է, եւ նա լինելու է կառավարության ներկայացուցիչը կոմբինատում:

Սրանից զատ Ավինյանը փորձում է մայրաքաղաքի համակարգումը իր ձեռքը վերցել: Չի բացառվում, որ կառավարությունում մի նոր կառույց ստեղծվի, որը կզբաղվի Երեւան քաղաքի հարցերով եւ կղեկավարվի հենց Ավինյանի կողմից, սակայն նախկին փոխվարչապետը ցանկանում է պաշտոն ստանալ նաեւ հենց քաղաքապետարանում՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խորհրդականի մակարդակով։ Նկատենք, որ չնայած Երեւանում նոր քաղաքապետ կա, բայց փաստացի կառավարում գոյություն չունի:

Ինչո՞ւ. որովհետեւ, բացի այս երկու ֆիգուրներից, քաղաքի կառավարմանը խառնվում է նաեւ ԱԺ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը` առողջապահական հատվածով: Մյուս կողմից՝ ավագանու ՔՊ խմբակցությունն է փորձում կորցրած դիրքերը քաղաքի կառավարման գործում հետ բերել: Եւ, իհարկե, գլխավոր ֆիգուրը մնում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Ստացվում է, որ, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից բացի, քաղաքապետի լիազորությունների են ձգտում Տիգրան Ավինյանը, Սուրեն Պապիկյանը, Արսեն Թորոսյանը եւ ՔՊ մեծուփոքր ավագանիները»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ