30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Կառավարման մոդելի հարցում նախագահի եւ կառավարության միջեւ փոխըմբռնում չկար. Արսեն Թորոսյան

Նախագահն ինքն էր կողմնակից սահմանադրական փոփոխությունների եւ նախագահի լիազորություններն ավելացնելուն: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով տեսակետներին, թե գուցե ՀՀ նախագահի հրաժարականի պատճառը սպասվող սահմանադրական փոփոխություններն են, որի արդյունքում ինքը կարող է դուրս մնալ խաղից: «Այս հարցում նախագահի եւ կառավարության միջեւ փոխըմբռնում չկար: Մենք կարծում […]

«Գուցե կանխատեսելի էր, պետք է հասկանանք, թե ինքը Հայաստանի հետ ինչ աստիճանի կապ է ունեցել». Խաչատուր Սուքիասյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մեկնաբանությամբ՝ երբ Արմեն Սարգսյանը ստանձնում էր ՀՀ նախագահի պաշտոնը,  գիտեր, թե Սահմանադրությամբ ինչ   իրավունքներ և լիազրություններ ուներ, ուստի հիմա,  երբ անցել է 4  տարի, այլ բան ասելը տեղին չէ: «Մինչև պաշտոնը ստանձնելը, նա պետք է ծանոթանար Սահմանադրությանը: Ես չեմ մտածել այն մասին, հասկանալու համար, թե նրա հրաժարականն ինձ […]

Ամեն ինչ այդքան լավ չէ. թշնամին Գեղարքունիքում ազդեցիկ լույսերով գիշերվա ժամերին թիրախավորում է քաղաքացիների տները. Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որը երեկ է վերադարձել Գեղարքունիքի մարզի` առաջնագծում տեղակայված բնակավայրերից, նշում է, որ մարդիկ ունեն կենսական իրավունքների պաշտպանության խնդիր: «Մարդիկ ունեն ապրելու, կյանքի իրավունքի խնդիր, մարդիկ ունեն իրենց ունեցվածքը պահելու խնդիր, որովհետև թշնամին Կութ համայնքում 80 գլխից ավելի անասուն հափշտակել է ու չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները Հայաստանում, […]

Իբր ցայսօր կար նախագահ, հիմա չկա՞․․․եղած-չեղած էր․․․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսվժբուքյան իր էջում գրել է.   «Իբր ցայսօր կար նախագահ, հիմա չկա՞․․․եղած-չեղած էր․․․ Ամեն մարդ չի կարող նախագահ դառնալ․․․   Ոչ գալն էր մի բան, ոչ գնալը․․․․ Հսկա մարմին, պուճուրիկ ու անհայրենիք հոգի ․․․․ Թռավ ենթադրյալ մի նոր փոթորկից առաջ․․․   Հ․Գ․ Պատկերացնում եմ ՝ քանի իր նման անհայրենիքի սիրտ […]

Նույնիսկ գնալն այնպես դասավորեց, որ նիկոլին մատուցած հերթական ծառայությունը լինի. Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Չորս տարվա ակտիվ ես կասեի անգամ գերակտիվ աշխատանքի արդյունքները։   Արցախի հանձնման և 5000 հայորդու կյանքի մեղքը վերցրած: Մեր թշնամու նավթագազամուղերի անվտանգությունն ապահոված: Պարտականություններ չկատարած մի դրածո: Ժամանակին տողատակերում լիազորություններ որոնող, իսկ վերջում միայն բողոքող մեկը։   Օրենք դակող, հրամանագրեր դասավորող։ Նույնիսկ գնալն այնպես […]

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:   ՋՐԱՂԱՑՆԵՐ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի»վերահսկողության ներքո։ Այն գտնվում է Ասկերան շրջկենտրոնից 41 կմ հեռավորության վրա, իսկ Ստեփանակերտից` 24 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, […]

Նախագահի հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել. Սեյրան Օհանյան

Նախագահն իր պարտականությունները չի կատարել, նա լուռ համաձայնությամբ ազդել է ՀՀ կադրային քաղաքականության վրա, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։ «Գոնե ռազմական ոլորտում կադրային նշանակումները կամ կադրերից ազատումները թույլ են տալիս ասելու, որ նրանք մակերեսորեն են վերաբերվել այդ գործընթացին։ Լուրջ հարված է եղել խրախուսման, […]

«Թշնամիների խամաճիկը մասնակցեց Հայաստանի կործանմանը՝ փախավ փլատակների տակ չմնալու համար»․ Էդգար Ղազարյանը՝ Արմեն Սարգսյանի մասին

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Արմեն Սարգսյանի այս լուսանկարը՝ գրելով․ «Առաջին անգամ փախել է վարչապետի, երկրորդ անգամ՝ նախագահի պաշտոնից։ Անձնական հարցերը լուծված են, բիզնեսը կազմակերպված, շահերն իրացված։ Հայաստանն այլևս իրեն պետք չէ։ Թշնամիների խամաճիկը մասնակցեց Հայաստանի կործանմանը՝ փախավ փլատակների տակ չմնալու համար։ Մնալու է անհիշատակ և անիծված․ սա և սրա նման բոլոր մեծ […]

Սուրեն Պապիկյանի հարսանիքն՝ ԱԺ նիստի օրակարգում. Ալեն Սիմոնյանը զգուշացրեց՝ դահլիճից դուրս կհանի, եթե ձայն լսվեց

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված Քրիստիննե Գրիգորյանի վերաբերյալ հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն անդրադարձավ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանյաց արարողությանը: Նա միացրեց ձայնագրություն, որտեղ Պապիկյանը, անդրադառնալով կորոնավիրուսային համավարակին, նշել էր, թե խնդիր են շարունակում մնալ հավաքույթները և, մասնավորապես, հարսանյաց հանդեսները: «Յուրաքանչյուրիս գործողությամբ կարող են փրկվել կյանքեր և անգործությամբ կարող են արձանագրվել մահեր: Մեզ պետք է […]

Ավելի լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցներ պատերազմի արդյունքների ամբողջական պատասխանատվությունը և հրաժարական տար. Զատուլին

Ակնհայտ է, որ նախորդ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրությունները չտվեցին բոլոր հարցերի պատասխանները ու չհաղթահարեցին Հայաստանի ներքաղաքական լուրջ ճգնաժամը։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքական գործիչ, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Արմեն Սարգսյանի հայտարարությունը երկրի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին։ «Բոլորի համար էլ հասկանալի է, որ նրա դերը լավագույն դեպքում հանգում է անգլիական թագուհու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի