Հիմա եթե ես ասեմ, որ այո, կա հեռադիտակ, որ լավ չի աշխատում, դա օգուտ տալո՞ւ է մեր բանակին, թե՞ ոչ. Պաշտպանության փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու են, որ մինչև տարեվերջ ավարտեն առաջնագծի կահավորումը։ «Ամեն ինչ իրականացվում է, որպեսզի պատշաճ կահավորումը, ինժեներական աշխատանքներն իրականացվեն ինչպես որ կարգն է»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Փոխնախարարի խոսքով՝ մոդուլային տնակերը պատշաճ հնարավորություն են ստեղծում զինվորների համար հերթափոխ իրականացնել, քնել, տաքանալ։ «Իրենք ապահոված են վառելափայտով, ամեն […]