22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ոստիկանությունը հաստատել է՝ Կարեն Անդրեասյանին ЧМО անվանելը վիրավորանք չէ. yerevan.today

ՀՀ քաղաքացի Էդգար Հովհաննիսյանը 2022թ․ հունվարի 24-ին հարցում է հասցեագրում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և հարցման մեջ գրում է հետևյալ նախադասությունը․ «ՀՀ արդարադատության նախարար, (հայաթ չիջած ЧМО)՝ Կարեն անդրեասյան»։ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը դիմում է ոստիկանության Կենտրոնական բաժին՝ արդարադատության նախարարի հասցեին վիրավորանք հասցնելու վերաբերյալ Ոստիկանությունը Էդգար Հովհաննիսյանին հրավիրում է բաժին, նա […]

Ո՞նց եք պատկերացնում քննիչ հանձնաժողովի արդյունավետությունը, որի կազմում որպես փորձագետ ընդգրկված է Արծրուն Հովհաննիսյանը. Արթուր Վանեցյան

Երբ ձևավորվում էր ութերորդ գումարման Ազգային ժողովը, ես հայտարարեցի, որ եթե իշխանությունն իրապես ցանկություն ունի բացահայտելու 44-օրյա պատերազմի սկսման, ընթացքի և հետևանքների վերաբերյալ տեղեկություններ, ապա նա ունի լայն գործիքակազմ՝ ի դեմս դատախազության, քննչական մարմինների, ԱԱԾ-ի, որոնք մի քանի անգամ ավելի հնարավորություններ և լիազորություններ ունեն գործը քննելու և մեղավորներին պատժելու համար, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց […]

Հայկ Մամիջանյանին ամեն կերպ պատժելու հրահանգ է իջեցվել իշխանական խմբակցությանը. 168.am

  168.am-ը գրում է. Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ միջադեպից հետո, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցից հետո Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դուրս եկավ հավասարակշռությունից, նախկին նախագահներին դավաճան անվանեց ու անգամ հայհոյեց ԱԺ ամբիոնից, ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը:   Նիկոլ Փաշինյանի այդ վարքագծից հետո դահլիճում իրարանցում սկսվեց, նախ՝ Արամ Վարդևանյանը, ապա՝ Հայկ Մամիջանյանը […]

Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ

Ազգային ժողովը Վահագն Խաչատուրյանին փակ գաղտնի քվեարկությամբ երկրորդ փուլով ընտրեց Հայաստանի Հանրապետության նախագահ: Քվեարկությանը մասնակցել էր 71 պատգամավոր. Խաչատուրյանի օգտին քվերարկել է 71 պատգամավոր, դեմ՝ 0: Ազգային ժողովը հոտընկայս ծափահարություններով շնորհավորեց ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանին:   Ընտրության առաջին փուլում Խաչատուրյանը չէր ընտրվել. նրա օգտին կողմ էր քվեարկել 69 պատգամավոր, մինչդեռ, անհրաժեշտ էր 81 կողմ […]

«Խնդիրը Ուկրաինան չէ, որն իր պոպուլիստ ղեկավարության պատճառով կործանվում է բախման թատերաբեմում»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուկրաինայում ռուսական զորքերի հատուկ օպերացիայի առաջին իսկ օրվանից սկսվեց նաև Արևմուտքի տնտեսական պատերազմը Ռուսաստանի դեմ։ Այլ կերպ, քան զուգահեռ պատերազմ, այն անվանել չի ստացվում։ Նախ այն, որ կիրառվող ֆինանսա-տնտեսական միջոցառումների ծավալը՝ համաշխարհային պրակտիկայում նմանը երբեք չի ունեցել։ Եվ երկրորդ, չհայտարարված տնտեսական պատերազմի պաշտոնական նպատակը՝ ՌԴ տնտեսության քայքայումն է։ […]

Մեկնարկել են Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող երկաթգծի կառուցման հայկական մասի դաշտային աշխատանքները

Մեղրիում և Երասխում շուրջ 43 կմ հատվածում գեոդեզիական հանութագրման աշխատանքներ կիրականացվեն և ուսումնասիրության արդյունքներով կհստակեցվեն այն չափորոշիչները, որոնցով հետագայում նախագծման աշխատանքները կպատվիրվեն, կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Առկա հատվածներում կուսումնասիրվեն թունելներ, սրահներ, կայարաններ, ոռոգման խողովակաշարեր և այլն։ Դրանց մասնագիտական գնահատման անհրաժեշտություն կա։ Մասնագիտական խումբ ենք գործուղում այնտեղ՝ ուսումնասիրությունն իրականացնելու համար։ Խմբի հետ կաշխատեն նաև ՀԿԵ-ի մեր երկու գործընկերներ, […]

Զիջե՞մ, թե՞ ոչ

Ամեն փոքր դեպքից ու մանրուքից հաճախ կարող ենք մինչև անգամ վեճի բռնվել մեր սիրելիների, մեր հարազատների ու մտերիմների հետ։ Փոքրիկ հարցերը հաճախ որոշիչ են լինում մարդկային հարաբերությունների շարունակման, ընթացքի համար, քանզի հենց նման վեճերում ու քննարկումներում է, որ ի հայտ է գալիս մարդու տեսակը։ Նման վեճերից, փոքրիկ ու աննշան դեպքերից է, որ հնարավոր է հասկանալ […]

Փաշինյանի կալավանցի օգնականը՝ մարզպետ

Վարչապետի նախկին խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում։ Հարցը ներառված էր կառավարության նիստի օրակարգում։ Հիշեցնենք՝ Ռոբերտ Ղուկասյանը վարչապետի որոշմամբ փետրվարի 16-ից մեկամսյա ժամկետով գործուղվել էր Սյունիքի մարզ։  Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետի պաշտոնը իրեն վստահելու համար: «Վստահեցնում եմ ձեզ, որ կանեմ առավելագույնը, որ արդարացնեմ Սյունիքի ազգաբնակչության և ձեր սպասելիքները», – ասաց Ռոբերտ Ղուկասյանը:  Ավելի վաղ […]

«Դվինում» 800 հոգու հյուրասիրություն՝ 13 մլն դրամի չափով. ՊՆ-ն կնշի Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը կնշվի «Դվին» հյուրանոցում, հրավիրված կլինի 800 մարդ, յուրաքանչյուրի հյուրասիրության համար կծախսվի 16.653 դրամ, ընդհանուր ծախսը կկազմի 13 միլիոն 322 հազար դրամ։ Այս մասին որոշումն այսօր չզեկուցվող հարցերի օրակարգում ընդունվեց գործադիր մարմնի նիստում։ «Ստեղծված իրավիճակում ակնհայտ է Հայոց բանակի արժևորման և մեծարման անհրաժեշտությունը», – այսպես է նշված որոշման հիմնավորման մեջ։ Բացի […]

Հայկական օրակարգ. անձերից ու քաղաքական շահերից վեր

Այլընտրանքային նախագծեր խումբը սկսում է «Հայկական օրակարգ» ծրագիրը։ Նպատակն է՝ հնարավորիս լայն ընդգրկումով քննարկել մեր երկրի բարդ խնդիրները, անելիքները, պատերազմից ու պարտությունից  հետո Հայաստանի վերականգնման ճանապարհը՝ չխուսափելով որևէ դժվար կամ ցավոտ հարցից։ Այս ծրագիրը պետք է լինի մտքերի, գաղափարների, առաջարկների, գործողությունների հարթակ։ Մենք մեր առջև դրել ենք այդպիսի խնդիր։ Սա չի լինելու բացառապես գործող իշխանությանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի